Понедельник, Январь 16, 2017
Главная > Lurer > Ծնվել է Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի դուստրը
loading...

Ծնվել է Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի դուստրը

Untitled-4-13

loading...

Ախուրյանի «Մոր ու մանկան հիվանդանոց»-ում մայիսի 6-ին առավոտյան 6:00-ին լույս աշխարհ է եկել Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի և Անուշ Օհանյանի դուստրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է հիվանդանոցի գլխավոր բուժքույր Սուսաննա Բաղդասարյանը, ծննդաբերությունը նորմալ է ընթացել« խնդիրներ չեն եղել: Փոքրիկի քաշը 2 կգ 900 գրամ է:

«Փոքրիկն ու մայրն իրենց լավ են զգում, բայց ինչպես պահանջվում է երեք օր կմնան ծննդատանը հսկողության տակ՝ հետծննդյան բարդություններից խուսափելու ու պահանջվող բոլոր պատվաստումները ստանալու համար»,-նշեց Սուսաննա Բաղդասարյանը:

Փոքրիկը, Հրաչի ցանկությամբ ,կկրի տատի անունը՝ Անահիտ:

906 просмотров всего, 1 просмотров сегодня