Понедельник, Февраль 20, 2017
Главная > Lurer > Խնձորի քացախը՝ ցելյուլիտի դեմ
loading...

Խնձորի քացախը՝ ցելյուլիտի դեմ

168.am-ը գրում է.

Ցելյուլիտը ենթամաշկային ճարպ է, որը տհաճ «փոսիկներ» է առաջացնում մաշկի վրա: Սովորաբար ցելյուլիտը հայտնվում է կանանց կոնքերի և ոտքերի վրա: Ցելյուլիտը հաճախ կոչում են նաև «նարնջի կեղև», քանի որ այն հենց այդպիսի տեսք ունի:

Ընդհանուր առմամբ, ցելյուլիտն ի հայտ է գալիս անառողջ սննդակարգի և գենետիկայի պատճառով:

Այս տհաճ երևույթից ցանկանում են ազատվել բոլոր կանայք:

loading...

Healthyfoodteam կայքն առաջարկում է բնական միջոց, որը տան պայմաններում կօգնի ազատվել տհաճցելյուլիտից:

Խնձորի բնական քացախը հակացելյուլիտային ամենահզոր միջոցն է: Այն հարուստ է մագնեզիումով, կալցիումով, կալիումով և այլ հանքանյութերով, որոնք խթանում են արյան շրջանառությունն ու օրգանիզմից դուրս են բերում ավելորդ հեղուկը:

Քացախի օգտակար հատկանիշների մասին հայտնի է դեռ հին եգիպտական, հռոմեական և հունական լեգենդներից:

Ավելին, այս բնական բուժարար միջոցն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, նվազեցնում է ցելյուլիտն ու կանխարգելում է փքվածությունը:

Կարող եք տան պայմաններում պատրաստել հակացելյուլիտային քսուքը: Ձեզ միայն անհրաժեշտ է մեկ բաժին խնձորի քացախը խառնել 2 բաժին ջրով: Կարող եք նաև մի փոքր մեղր ավելացնել: Ստացված խառնուրդը քսեք պրոբլեմատիկ հատվածներին և թողեք մնա 30 րոպե, ապա լվացեք սառը ջրով:

Օրական երկու անգամ կատարեք պրոցեդուրան:

662 просмотров всего, 1 просмотров сегодня