Понедельник, Январь 16, 2017
Главная > Lurer > Վրաստանում ձերբակալվել է Ջավախքում հայ կնոջն ու 3 երեխային սպանելու մեջ կասկածվողը
loading...

Վրաստանում ձերբակալվել է Ջավախքում հայ կնոջն ու 3 երեխային սպանելու մեջ կասկածվողը

Վրաստանի ՆԳՆ–ից հայտնել են, որ ձերբակալել են Ջավախքի Վաչիանի գյուղում երիտասարդ հայ կնոջն ու նրա 3 անչափահաս երեխաների սպանության կասկածյալին։

loading...

Հետաքննության վարկածի համաձայն՝ ձերբակալվածը 24-ամյա Նոդար Ա.–ն է, որը տուն է մտել գողության նպատակով։ «Տան տիրուհին եւ ընտանիքի անդամները նկատել են գողին եւ դիմադրություն են ցույց տվել։ Նոդար Ա.–ն 36-ամյա կնոջը եւ նրա 2 անչափահաս երեխաներին գլխի շրջանում մահացու հարվածներ է հասցրել բութ առարկայով։ Նրանք տեղում մահացել են։ Մեղադրյալը հետքերը քողարկելու նպատակով հրդեհել է տունը եւ փախել։ Նախնական տեղեկություններով՝ ընտանիքի 4-րդ անդամը՝ 5-ամյա երեխան, ծխախեղդ է եղել։ Իրավապահները չարագործին ձերբակալել են Վաչիանի գյուղում սպանության 2-րդ օրը։ Ձերբակալվածն ընդունել է մեղքը»,– ասել են Վրաստանի ՆԳՆ–ից։

Հարուցվել է քրեական գործ Վրաստան ՔՕ 10–րդ հոդվածի ա. կետի կատկանիշներով՝ դիտավորյալ սպանություն, փոխանցում է «Գրուզիա օնլայն»–ը։

440 просмотров всего, 1 просмотров сегодня