Суббота, Апрель 29, 2017
Главная > Lurer > Ապրիլյան պատերազմում վիրավորված Ավետիսն ու Ռոլանդը շուրջ 100 օր է՝ Վերակենդանացման բաժանմունքում են news.am
loading...

Ապրիլյան պատերազմում վիրավորված Ավետիսն ու Ռոլանդը շուրջ 100 օր է՝ Վերակենդանացման բաժանմունքում են news.am

News.am-ը գրում է`

Ապրիլյան պատերազմում վիրավորված երկու զինծառայող դեռեւս շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

loading...

Խոսքը Ռոլանդ Սահակյանի եւ Ավետիս Զարգարյանի մասին է, որոնք շուրջ 100 օր է՝ բուժվում են հոսպիտալում:

Ավետիս Զարգարյանը վիրավորվել է ապրիլի 4-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով. Թալիշում մարտերի ընթացքում գնդակը մտել էր նրա ծնոտը, թիկունքով ներքեւ էր իջել, վնասել էր մի քանի ող եւ ողնուղեղը: Երբ Ավետիսին Երեւան էին տեղափոխում, բժիշկները հույս չէին տալիս, սակայն 19-ամյա տղան կարողացավ բոլորին ապացուցել իր ուժը: Այսօր զինծառայողը դանդաղ ապաքինվում է:

Բժիշկները սպասում են՝ Ավետիսը մի քիչ կազդուրվի, որից հետո կվիրահատեն:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://news.am/arm/news/336812.html

312 просмотров всего, 1 просмотров сегодня