Суббота, Апрель 29, 2017
Главная > Lurer > 15 վիժումից եւ մեռած երեխա ծննդաբերելուց հետո կինը կարողացել է 4 երեխա ծնել
loading...

15 վիժումից եւ մեռած երեխա ծննդաբերելուց հետո կինը կարողացել է 4 երեխա ծնել

Med.news.am-ը գրում է .

36-ամյա Լորա Դավը Լանկաշիրից (Մեծ Բրիտանիա) մեռած երեխայի ծննդյան եւ 15 վիժման ողբերգությունով է անցել, բայց կյանքի է կոչել մեծ ընտանիքի իր երազանքը: Այժմ երջանիկ մայրիկը միանգամից չորս երեխա է մեծացնում:

loading...

Մինչեւ 2004 թվականին լույս աշխարհ կգար նրա առաջին որդին` Լյուիսը, Լորա Դավը երեք վիժում էր ունեցել: Լորան երբեք բեղմնավորման խնդիր չէր ունեցել, դժվարությունները կապված էին սոսկ երեխային կրելու հետ: Ամենից հաճախ վիժումները տեղի էին ունենում 6-ից 12 շաբաթական ժամկետում: Երբ նա սպասում էր որդու` Ջոզեֆի ծննդին, մշտական վախի վիճակում էր, որովհետեւ նրա փորը համարյա չէր մեծանում: Նա կանոնավոր կերպով հիվանդանոց էր այցելում եւ ԳՁՀ սկանավորում էր անում: Ցավոք, 36 շաբաթական ժամկետում հետազոտությունները ցույց տվեցին, որ տղան մեռած է:

Դրանից հետո Լորան խորը դեպրեսիայի մեջ ընկղմվեց, նրա առաջին ընտանիքը քայքայվեց:  Բայց 2010-ին նա դարձյալ սիրահարվեց, ամուսնացավ եւ այդ պահից սիրահարները սկսեցին կյանքի կոչել բազմանդամ ընտանիքի երազանքը: Ճիշտ է, այդ ճանապարհին նրանց  բազմաթիվ նոր վիժումներ էին սպասում: Դրանց դեմ պայքարելու համար բժիշկները Լորային նույնիսկ խորհուրդ տվեցին ամեն օր հակամակարդիչներ ընդունել` արյան հեղուկացման դեղեր: Բուժումն արդյունք տվեց, եւ Լորան ծննդաբերեց աղջկան` Եվային:

Իսկ որոշ ժամանակ անց նա ծննդաբերեց փոքրիկ Մեգանին եւ վերջապես երկու տարի առաջ Լորայի եւ նրա ամուսնու Գարետի ընտանիքում ծնվեց կրտսեր որդին` Գարրին: Կինը պնդում է, որ աշխարհի ամենաերջանիկ մայրն է, բայց դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ միայն, որ երբեք չի հրաժարվել իր երազանքի իրականացումից, չնայած ճակատագրի հարվածներին:

320 просмотров всего, 1 просмотров сегодня