Среда, Январь 18, 2017
Главная > Lurer > «Одноклассники» սոցցանցը թողարկել է սեփական մեսինջերը
loading...

«Одноклассники» սոցցանցը թողարկել է սեփական մեսինջերը

168.am–ը գրում է.

«Одноклассники» սոցիալական ցանցը Ռուսաստանում թողարկել է սեփական մեսինջերը՝ «ОК сообщения» անվամբ:

loading...

Հավելվածը ֆունկցիոնալ առմամբ շատ նման է հայտնի մյուս մեսինջերներին:
Հավելվածի միջոցով հնարավոր է փոխանակվել հաղորդագրություններով, աուդիո ֆայլերով, տեսանյութերով, լուսանկարներով, և այլն: Հետագայում նախատեսվում է, որ հավելվածի բոթերի միջոցով հնարավոր կլինի կապվել մի շարք բրենդերի ներկայացուցիչների հետ:

Հավելվածը հնարավոր է բեռնել iOS և Android օպերացիոն համակարգերի միջոցով: Հավելվածի հեղինակները շեշտում են, որ մեսինջերում չկա  գովազդ:

Մեսինջերը փորձարկվել է Հայաստանում, Ղրղըզստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ադրբեջանում և Բուլղարիայում: Ըստ հավելվածի հեղինակների՝ կարճ ժամանակում մեսինջերն ունեցել է մեծ մասսայականություն:

Շուտով մեսինջեր կթողարկի նաև Mail.Ru Group-ին պատկանող մյուս սոցցանցը՝ «ВКонтакте»-ն:

186 просмотров всего, 1 просмотров сегодня