Вторник, Январь 24, 2017
Главная > Lurer > Հայ գործարարին Իսպանիայում ձերբակալել են փողերի լվացման կասկածանքով (ֆոտո, վիդեո)
loading...

Հայ գործարարին Իսպանիայում ձերբակալել են փողերի լվացման կասկածանքով (ֆոտո, վիդեո)

Armtimes.com-ը գրում է.

Ազգությամբ հայ Արման Մայիլյանը, ով Բարսելոնի ամենաշքեղ ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատերն է, հուլիսի 12-ին ձերբակալվել է բավական ազդեցիկ մի հանցավոր խմբավորման դեմ իրականացված գործողության արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք իսպանական «elmundo.es» պարբերականից:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ խմբավորումը (որի 11 անդամ ձերբակալվել է) հիմնականում բաղկացած է եղել ուկրաինական ծագում ունեցող անձանցից, զբաղվում էր փողերի լվացմամբ եւ այլ հանցավոր գործունեությամբ: Հետաքննությունը համակարգում են Բարսելոնի հակակոռոպցիոն գործերով դատախազը եւ դատարանը: Ձերբակալվածների թվում է նաեւ Ստեֆան Չեռնովեցկին՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի նախկին քաղաքապետերից մեկի որդին:

««Յուբարի»-ի սեփականատեր Արման Մայիլյանը հաջողակ գործարար է՝ հայտնի Հայաստանում եւ Բարսելոնում, ով ինտենսիվորեն զարգացրել է իր բիզնեսը վերջին չորս տարիների ընթացքում, նաեւ ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ»,- փոխանցում է պարբերականը:
loading...

Նշենք, որ Արման Մայիլյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել իսպանական Բարսելոնա ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Լեոնել Մեսսիի եւ Նեյմարի հետ, նրանց իսպանացիները հաճախ են տեսել Մայլիլյանի ռեստորանում:

Կիեւի հայ համայնքի ղեկավար Նորկ Գեւորգյանը, ով Արման Մայիլյանի ընկերն է, Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ է Արմանի ձերբակալման մասին եւ կարծում է, թե գործը շինծու է: «Ես փորձել եմ Արմանի հետ հեռախոսով խոսել, բայց չի ստացվել: Իր բարեկամների հետ եմ խոսել, ասացին, որ շատ աղմկոտ գործ են սարքել, բայց իրականում ինձ թվում է՝ ոչ մի խնդիր չի լինի եւ ամեն ինչ նորմալ կավարտվի, որովհետեւ իննչ-որ ասում են՝ 10 միլիոն եվրոյի լվացում, դա իրենց մակարդակը չի: Ստեֆան Չեռնովեցկու մասին որ ասում են, նա գրեթե մեկ միլիադ դոլար ունի եւ 10 միլիոնի կարիք չէր ունենա: Ինձ թվում է՝ ավելի շատ քաղաքական խնդիր է»,- ասաց Նորիկ Գեւորգյանը՝ նշելով, որ Արմեն Մայիլյանը փաստաբան ունի, դեսպանատանատանն էլ հետաքրքրվում են իրենով:

«Ինքը շատ-շատ հայրենասեր, հայությանը օգտակար տղա է: Այսօր բոլորն էլ իր «մեջքին կանգնած են», մամուլում ինչ-որ ասում են դրանք առաջին արձագանքն է, ինձ թվում է՝ ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց Կիեւի հայ համայնքի ղեկավարը:

Ստորեւ ներկայացնում ենք Արման Մայիլյանի լուսանկարները Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ-ի, Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի, Նազենի Հովհաննիսյանի, Սոֆի Մխեյանի եւ ուրիշերի հետ:

Կիեւի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանն եւ Արման Մայիլյանը


Գարեգին Բ-ն ու Արման Մայիլյանը


Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը եւ Արման Մայիլյանը
Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու Արման Մայիլյանը

Սոֆի Մխեյանը, Արման Մայիլյանն եւ Նազենի Հովհաննիսյանը

Լեո Մեսին եւ Արման Մայիլյանը


Բարսելոնայի ֆուտբոլիստներն անմոռուկով 

 

339 просмотров всего, 1 просмотров сегодня