Понедельник, Январь 16, 2017
Главная > Lurer > Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի
loading...

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի

Հուլիսի 15–ի` Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի: Այս մասին հայտնել են Անկարայի դատախազությունից: Նրանցից 42-ը սպանվել են Անկարայում։

loading...

Բացի այդ, շուրջ 150 տուժածներ տեղափոխվել են Ստամբուլի հիվանդանոցներ: Անկարայի հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների թվի մասին տեղեկություններ դեռ չկան:

Նշվում է, որ Անկարայում խորհրդարանի շենքի մոտ կրակոցների ինտենսիվությունը նվազել է:

Ավելի վաղ պետական Anadolu գործակալությունը հայտնել էր, որ ռազմական հեղաշրջման կողմնակիցները խորհրդարանի եւ Գլխավոր շտաբի շենքերի մոտ կրակ են բացել քաղաքացիական անձանց վրա:

322 просмотров всего, 1 просмотров сегодня