Среда, Март 29, 2017
Главная > Lurer > Գիշերվա ընթացքում Խորենացի, Տիգրան Մեծ, Նար-Դոս փողոցներից բերման է ենթարկվել 138 անձ (լուսանկարներ)
loading...

Գիշերվա ընթացքում Խորենացի, Տիգրան Մեծ, Նար-Դոս փողոցներից բերման է ենթարկվել 138 անձ (լուսանկարներ)


Tert.am-ը գրում է.

Այս գիշերվա ընթացքում  ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել 138 անձ: Այս մասին  Tert.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից: Նրանք բոլորն այս պահին ոստիկանական բաժանմունքներում են:

Հիշեցնենք,  որ երեկ  Խորենացու փողոցում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև, կիրառվեցին հատուկ միջոցներ` արցունքաբեր գազ և այլն:

loading...

Հիշեցնենք, որ  այսօր հինգերորդ  օրն  է, ինչ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և այնտեղ պատանդ է պահում գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Խմբի և ոստիկանության միջև հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվել են ևս չորս ոստիկան և զինված խմբի մեկ անդամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

409 просмотров всего, 1 просмотров сегодня