Суббота, Апрель 29, 2017
Главная > Lurer > Ոստիկանին գրկած աղջնակի պատմությունը
loading...

Ոստիկանին գրկած աղջնակի պատմությունը

Ոստիկանին գրկած աղջնակի պատմությունը

loading...

«Մենք կանգնած էինք Խորենացի փողոցում՝ այսպես կոչված առաջին գծում: Ոստիկանները շարքով կանգնած էին, երկրորդ խումբը եկավ: Մենք ավելի մոտ կարողացանք առաջանալ: Ես ու ընկերուհիս խոսում էինք իրենց հետ: Սկսեցի ոստիկանների աչքերի մեջ նայելով` հերթով հարցնել. «Հիմա որ քեզ հրամայեն, ինձ վրա կկրակե՞ս, դու կկրակե՞ս, իսկ դու կկրակե՞ս»: Մինչ այդ տղայի հենց դիմաց կկանգնեի ու կհարցնեի, նայեցի դեմքին, միանգամից գոռաց. «Չէ, ես չեմ կրակի»: Չեմ կարող բացատրել, թե այդ պահին ինչ զգացի: Զգացմունքային մարդ չեմ, բայց բավական զգայուն եմ նման պահերին: Երբ գոռաց` «չեմ կրակի», քար լռություն եղավ մի քանի վայրկյան, բոլորը սառեցին:

Նայեցի իրեն, նորից հարցրեցի, նորից ասաց, որ չի կրակելու, անկախ ինձանից վազեցի եւ գրկեցի նրան: Այնքան ինքնաբերաբար ստացվեց այդ պահը: Ինքն էլ ինձ մի ձեռքով գրկեց, քանի որ ազատ չէին ձեռքերը, իրենք շղթա կազմած էին կանգնած: Մի քանի վայրկյան լռությունից հետո մարդիկ սկսեցին ծափահարել: Իրենց ղեկավարներն էլ ոչինչ չասացին: Երբ երկրորդ անգամ գրկեցի նրան, երեւի այդ ընթացքում են արել լուսանկարը: Ես զուտ պահի զգացմունքային դաշտի տակ էի, նույնիսկ չէի հասկանում` ինչ է կատարվում: Միայն հետո էի հիշում, թե ինչպես եղավ»:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=302704473412884&id=100010200001140

840 просмотров всего, 1 просмотров сегодня