Суббота, Февраль 25, 2017
Главная > Lurer > Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 31-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է դաշտում և շրջվել. նա տեղում մահացել է
loading...

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 31-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է դաշտում և շրջվել. նա տեղում մահացել է

3kKcybRjJ4lDdG2OaPEY

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Վազ 2107 մակնիշի 34 PP 436 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դեպի Ապարան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի ձախ կողմնակ, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել:

loading...

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ տեսուչ Ս. Առաքելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Հ. Մովսիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:

Ժամանել են նաև Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2016/07/21/90978/

177 просмотров всего, 2 просмотров сегодня