Суббота, Февраль 25, 2017
Главная > Lurer > Երբեք չէի մտածի, որ մի օր իմ երգերը կկատարեն իմ շատ սիրելի երգիչները. «Պրեմիերա» նախագծի հաղթող Լիանա Թովմասյան
loading...

Երբեք չէի մտածի, որ մի օր իմ երգերը կկատարեն իմ շատ սիրելի երգիչները. «Պրեմիերա» նախագծի հաղթող Լիանա Թովմասյան

timthumb

NEWS.am STYLE-ը գրում է.

Երգահան Լիանա Թովմասյանին երաժշտասերները ճանաչեցին, երբ նա առաջին անգամ մասնակցեց «Պրեմիերա» նախագծին` ներկայացնելով «Գիտես` ես կգամ» երգը, որն իսկական հիթ դարձավ Սուսաննա Պետրոսյանի կատարմամբ: Լիանան այդ տարի չհաղթեց մրցույթում, փոխարենն ուժերը փորձեց նախագծի մյուս եթերաշրջանում` ներկայացնելով միանգամից երկու հիթ` «Իմ փոխարեն»-ը, որը կատարեց Նիկ Էգիբյանը եւ «Արեւ» երգը, որը ներկայացրեց Նարե Գեւորգյանն ու հաղթեց նախագծում` հաղթանակ բերելով նաեւ երգի հեղինակին` Լիանային:

Տարբերվող ձեռագիր ունեցող երգահանի հետ զրուցեցինք երգահանի մասնագիտության եւ երգեր գրելու գործընթացի մասին:

Լիանա, քանի ՞ տարեկանից ես զբաղվում երաժշտությամբ:

-Անկեղծ ասած` շատ փոքրուց, քանի որ ծնվել եմ երաժշտի ընտանիքում եւ դեռ մանկուց լսել եմ թե դասական, թե ժողովրդական երաժշտություն: Փոքր հասակում երգել եմ, իսկ 6 տարեկանից արդեն հաճախել եմ երաժշտական դպրոց:

Եւ նվագում եսեւ ստեղծագործում, եւ հրաշալի ձայնայինտվյալներ ունեսինչո ՞ւ քեզ չենք տեսնում նաեւ որպես երգչուհի:

-Երեւի նրանից է, որ շատ ինքնաքննադատ եմ եւ երբ ինքս ինձ լսում եմ, միշտ ինչ-որ բան դուրս չի գալիս կատարմանս մեջ:

loading...

Հնարավո ՞ր էմի օր էլ մրցութային նախագծերում ներկայանասհենց վոկաային տվյալներովդ:

-Մեկ անգամ փորձել եմ ուժերս` մասնակցելով «Հայ Սուպերսթար» նախագծին, անցա մի քանի փուլ, բայց հետո հասկացա, որ մրցութային նախագծերն ինձ համար չեն: Հուզմունքս բեմում շատ է լինում եւ դա ինձ խանգարում է, որ լիարժեք ներկայանամ:

Քո ստեղծագործական ոճը տարբերվում է շատերիցի ՞նչն է քեզոգեշնչում ստեղծագործելիս:

-Հիմնականում ստեղծագործում եմ փոփ եւ փոփ-ռոք ժանրերում, իսկ ոգեշնչվել կարող եմ ամեն ինչից` եւ պատմություններից, եւ երեւույթներից, եւ էմոցիաներից: Բայց քանի որ համագործակցում եմ նաեւ մի քանի բառերի հեղինակների հետ, այս դեպքում հենց բառերը ոգեշնչեցին եւ ծնվեց երաժշտությունը:

Շատ կոմպոզիտորների երգեր ոգեշնչված են հենց անձնականկյանքիցՔո դեպքում է ՞լ է այդպես:

-Այո, ոչ բոլոր երգերը, բայց այդպիսի երգեր կան…

Հաճախ ինչպե ՞ս ես ստեղծագործումբառե՞րն ես սկզբում գրում,թե՞ երաժշտությունը:

-Դա կախված է նրանից, թե այդ պահին որն է մտքիս գալիս, եթե բառերն են, ապա սկզբում դրանք եմ գրառում եւ հակառակը…Բայց հիմնականում, ակամայից, երաժշտությունն է սկզբում ծնվում:

Հայաստանում հե՞շտ է լինել երգերի հեղինակ:

-Կարծում եմ` այստեղ մեծ նշանակություն ունի երգի ժանրը: Երգերը միշտ պահանջված են լինում, երբ ունենում են իրենց լսարանը:

Արդեն համագործակցել ես մի քանի հայ երգիչների հետո՞ւմ հետկցանկանայիր ունենալ նոր համագործակցություն:

-Երբեք չեմ մտածել, որ մի օր իմ երգերը կկատարեն իմ շատ սիրելի երգիչ-երգչուհիները, ինչի համար շատ ուրախ եմ: Պարզապես, ցանկանում եմ, որ երգերս գտնեն իրենց «երկրորդ կյանք» տվողներին:

Սյունե Առաքելյան

215 просмотров всего, 1 просмотров сегодня