Четверг, Март 30, 2017
Главная > Lurer > Մամ, ինձ փրկեք, որ ես էլ կարողանամ ձեզ պահել. հրազդանցի 24-ամյա տղան օգնության կարիք ունի
loading...

Մամ, ինձ փրկեք, որ ես էլ կարողանամ ձեզ պահել. հրազդանցի 24-ամյա տղան օգնության կարիք ունի

ucKZTQAor4zbUJlWy3sj

News.am-ը գրում է`

Հրազդանի բնակիչ, 24 ամյա Մարատ Կադամյանը շուրջ 8 տարի պայքարում է երիկամների հետ կապված հիվանդության դեմ, սակայն ապարդյուն:NEWS.am-ի հետ զրույցում Մարատը պատմեց, որ հիվանդության մասին իմացել է 18 տարեկանում, երբ բանակ զորակոչվելու համար բուժզննում էր անցնում:

«Մինչ բուժզննում անցնելը ընդունվել էի Երեւանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի հեռակա բաժինը: 2-րդ կուրսում արդեն պարզվեց, որ ունեմ միզաքարային հիվանդություն ու պիտի վիրահատվեի: Ախտորոշումը աջ երիկամի մարջանաձեւ կոնկրեմենտն է, սուր պիելոնեֆրիտ: Ստիպված էի թողնել ուսումս ու «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատեցին աջ երիկամս: Այդ

loading...

ժամանակ մտավախություն չկար, որ բարդություններ կլինեն»,- պատմեց Մարատը:

Մարատի խոսքով, վիրահատության վերականգնողական փուլից հետո ինքը վերականգնել է  ուսումը, սակայն 2,5 տարի հետո կրկին սուր ցավերով դիմել բժշկի: Արդեն իսկ ձախ երիկամում հայտնաբերել են 8 սմ կավանման զանգված՝ քարեր, որոնք բժշկի բնորոշմամբ ինֆեկցիոն բնույթի են եւ վարակել են 2 երիկամներն էլ. «Կրկին վիրահատվեցի արդեն բաց եղանակով, սակայն բժիշկներն այեւս երաշքիք չտվեցին, որ վերջնական բուժվեցի: Նրանք ինձ բացատրեցին, որ այդ քարերը վարակիչ են եւ դրանց անգամ մի չնչին առկայության դեպքում կրկին կշատանան ու խորհուրդ տվեցին, խորհրդակցել 10-ը բժիշկների հետ բուժումն արտերկրում շարունակելու համար: Ես արդեն Երեւանի գրեթե բոլոր բարձրակարգ կլինիկաների 10 պրոֆեսորների հետ եմ զրուցել, ցույց տվել հիվադությանս պատմությունը: Նրանցից գրեթե 8-ի եզրակացությունը նունն էր` Հայաստանում այն բուժել հնարավոր չէ»,- նշեց հրազդանցի երիտասարդը:

Մարատը, հիվանդության ծանր նոպաները հաղթահարելով, կարողացել է ավարտել համալսարանը, սակայն այսօր վերջինիս վիճակն այնքան է բարդացել, որ գրեթե ամեն օր սուր ցավեր է ունենում: Ըստ բժշկական վերջին հետազոտությունների, նրա աջ երիմամն իր ֆունկցիան կատարում է 20-25 տոկոսով, ձախը` 65-70:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://news.am/arm/news/338833.html

322 просмотров всего, 1 просмотров сегодня