Воскресенье, Февраль 26, 2017
Главная > Lurer > Սպանություն Չարենցավան քաղաքում․ 31-ամյա երիտասարդը մահացել է սրտի մասում դանակի մի քանի հարվածներից
loading...

Սպանություն Չարենցավան քաղաքում․ 31-ամյա երիտասարդը մահացել է սրտի մասում դանակի մի քանի հարվածներից

k9tkcdB8Rb3jC3rWOaQJ

Shamshyan.com-ը գրում է`

Այսօր՝ հուլիսի 27-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 26 շենք, որտեղից հիվանդանոց են տեղափոխել նույն շենքի 39 բնակարանի բնակիչ, 31-ամյա Գարիկ Մանվելյանին։

loading...

Ինչպես Չարենցավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Մանվելյանը գիտակցության չգալով հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամաանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։

Իսկ հիվանդանոց են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ՝ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննչական խումբը, վարչության պետ՝ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ում կարգադրությամբ փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր` http://shamshyan.com/hy/article/2016/07/27/91500/

536 просмотров всего, 2 просмотров сегодня