Вторник, Февраль 28, 2017
Главная > Lurer > Թաքուն լաց եմ եղել, երբ հայր ու տղայի հիվանդանոց են բերել,- ասում էր բժիշկը
loading...

Թաքուն լաց եմ եղել, երբ հայր ու տղայի հիվանդանոց են բերել,- ասում էր բժիշկը

895hraparak.am — Բան խոսեք, որ բանի նման լինի:

Քաղաքական այս բարդ իրավիճակում սառը ցնցուղի դեր կարող է կատարել ճիշտ տեղեկատվությունը: Սա երկու կողմին էլ վերաբերվում է՝ և՛ իշխանությանը, և՛ ապստամբներին: Հայտարարությունների մեջ պետք է զգույշ լինել:

Չնայած ապստամբների հետ կապ չկա, բայց մարդուն տրված է գիտակցություն և նրա համար անհասկանալի է ՀՀ առողջապահության նախարարության հողորդագրությունը՝ բուժաշխատողներին պատանդ վերցնելու կապակցությամբ.

«Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ:

loading...

Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է անբարո այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի:
Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաև զինյալ խմբի անդամներին»:

Ձեռք բարձրացնե՜լ, վախեցնե՜լ, ահաբեկե՜լ…

Սիրելի բժշկական հանրություն, մի մտեք քաղաքական դաշտ, որն այս պահին չափազանց գերլարված է: Դուք ինքներդ լավ գիտեք, որ գերլարված օրգանիզմի համար մի փոքրիկ լարումը կարող է օրգանիզմը կաթվածահար անել: Ապավինեք ձեր խղճին ու գիտակցությանը: Գիտեմ, որ դուք էլ չեք հավատում այս հաղորդագրությանը:

Մի քանի ժամ առաջ մի բժշկի հետ էի զրուցում, ով ասում էր՝ թաքուն լաց եմ եղել, երբ հայր ու տղայի հիվանդանոց են բերել: Ես այդպիսին եմ պատկերացնում Բժշկին, Աստծո շնորհով Բժշկին:

Գիտեմ, որ ոչ մեկդ նրանց ահաբեկիչ չեք համարում, որ կարող են բժիշկներին պատանդ վերցնել: Պարզապես ձեր բուժաշխատողները մեծ Սի՜րտ ունեն և ամեն տեսակի քաղաքականությունից զերծ իրենց առաքելությունն են կատարում վիրավորների հանդեպ, ովքեր չեն ուզում հանձնվել… Ձերը բուժելն է և ոչ թե քաղաքական հայտարարություններ անելը:

Համբերությամբ սպասեք: Նրանք կգան՝ հոգու մեջ գոհ, որ կարողացել են օգնել վիրավորներին…

Եղեք մարդասեր: Այս պահին բոլորս մի կողմ պիտի դնենք քաղաքականությունը: Մեր մեջ պիտի խոսի Մարդը, Բանական Մարդը: Ինչո՞վ կարող ենք մեկս մյուսին օգնել:

Վախենում եմ անգամ բարձրաձայնել, որ գուցե այդ բժիշկները պահվում են, որպեսզի համապատասխան բժշկական օգնություն գնա  և օգնի՞  վիրավորներին: Սա ես հասկանում եմ այսպես. մի՞թե պարտադրանքով դուք պիտի կատարեք ձեր վեհ առաքելությունը, Բժիշկներ: Մեծատառով եմ գրում, որ արժանի լինեք դրան:

ՀԳ Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՊՊԾ գնդի տարածքում է, ոստիկանները թույլ չեն տալիս ներս մտնելու: Ողջունում եմ նախարարի այս քայլը՝ որպես Բժշկի վեհ առաքելություն:
Հասմիկ ԲաբաջանյանՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=118727&l=am/

418 просмотров всего, 1 просмотров сегодня