Среда, Март 29, 2017
Главная > Lurer > Սասնա ծռեր ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է. Վարուժան Ավետիսյան
loading...

Սասնա ծռեր ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է. Վարուժան Ավետիսյան

88174«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին նամակ է փոխանցել, որն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել Սեֆիլյանի Եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը:

«Սասնա ծռեր» խմբավորման հայտարարությունը 31.07.2016, առավոտյան 08։15: Սասնա ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջոցով փոխանցել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

loading...

Սասնա Ծռեր ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է։ Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է։ Նման իրավիճակում Սասնա ծռեր խմբավորման համար առաջնային է դառնում անիմաստ արյունահեղությունից խուսափելը։ Այդ հարցում մեզ համար վճռորոշ նշանակություն ունի Ժիրայր Սեֆիլյանի խոսքը և բանակցային առաքելությունը, ինչը ստանձնելու վերաբերյալ նա արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին։ Սերժ Սարգսյանին հորդորում ենք ընդունել մեր այս ողջամիտ առաջարկությունը, ապահովել Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը մեզ հետ և ընդունել նաև նրա բանակցային առաքելությունը։ Հակառակ պարագայում հավանական արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կընկնի Սերժ Սարգսյանի վրա։ Միևնույն ժամանակ մեր ժողովրդին հորդորում ենք ամեն ինչ անել մեր առաջարկությունը կյանքի կոչելու և անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար»,- ասված է հայտարարությունում:

288 просмотров всего, 1 просмотров сегодня