Четверг, Март 30, 2017
Главная > Lurer > Առեղծվածային դեպք Վանաձորում. Վանաձորի բանտի աշխատակիցները հայտնաբերել են իրենց գործընկերոջը՝ պարանոցի և ձեռքի երակները կտրած
loading...

Առեղծվածային դեպք Վանաձորում. Վանաձորի բանտի աշխատակիցները հայտնաբերել են իրենց գործընկերոջը՝ պարանոցի և ձեռքի երակները կտրած

c365cf0af28a7f4ec4aac90d842ff6ddԱյսօր՝ օգոստոսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները Վանաձորի բանտի հարևանությամբ գտնվող կիսակառույց եռահարկ շենքի նկուղում հայտնաբերել են Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 54-ամյա Հարություն Հովհաննիսյանին:

loading...

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել պարանոցի և ձեռքերի երակների կտրվածքներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ որպես կրտսեր մասնագետ: Նա ամուսնալուծված է և բնակվում է միայնակ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, իսկ ոստիկաններն ու քննիչները նրա տանը հայտնաբերել են մի քանի երկտողեր, որտեղ նշված է, որ կատարվածի համար խնդրում է իրեն չմեղադրել, իսկ ինքը այդ ծայրահեղ քայլին է դիմել, քանի որ վարկերի մեջ է:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2016/08/02/91937/

281 просмотров всего, 1 просмотров сегодня