Понедельник, Январь 16, 2017
Главная > Lurer > Արզնիի ձորում կնոջ ծնունդին ջրահեղձ եղած քաղաքացին եզդիների հոգևոր առաջնորդ էր
loading...

Արզնիի ձորում կնոջ ծնունդին ջրահեղձ եղած քաղաքացին եզդիների հոգևոր առաջնորդ էր

13876364_1128617370529447_6120912762968469933_n

SHAMSHYAN.com-ը օգոստոսի 2-ին տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզի Արզնիի ձորում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, երբ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ, 52-ամյա Ալյազ Իբրահիմանը Արզնիի ձորում կնոջ ծնունդը նշելու ժամանակ լողանալու նպատակով ցատկել էր Հրազդան գետը, սակայն ջրահեղձ էր եղել:

loading...

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան ճանաչողները նշում էին, որ նա շրջապատում համարվում էր լավ ու բարի անձնավորություն և նա ընդունված էր որպես եզդիների հոգևոր առաջնորդ (շեյխ):

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 2-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արզնի ձորում՝ ԽՍՀՄ տարիներից գործող «Լեչկամիսիայի» հարակից Հրազդան գետում քաղաքացի է ջրահեղձ եղել:

Օպերատիվորեն ժամանել էր Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Ջիվան Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2016/08/04/92094/

236 просмотров всего, 1 просмотров сегодня