Среда, Март 29, 2017
Главная > Lurer > Առողջական ինչ խնդիրների մասին կարող են պատմել մազերը
loading...

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են պատմել մազերը

Գիտնականները պարզել են, որ մազերը կարող են ծառայել որպես ինֆարկտին հակվածություն ցույց տվող կենսաբանական մարկեր, հայտնում է newsyou.info-ն:

loading...

Սթրեսի առաջացման աստիճանը կարելի է որոշել՝ չափելով օրգանիզմում կորտիզոլի մակարդակը: Մինչև հիմա այն որոշվել է մեզի, արյան կամ թքի անալիզի միջոցով: Դրա թերությունը այն է, որ կորտիզոլի մակարդակը տվյալ դեպքում գրանցվում է միայն ժամանակի այն պահի համար, երբ հանձնվում է անալիզը:

Մարդու մազերը աճում են մոտավորապես ամիսը 1 սմ: Այսպիսով 5 սմ մազը կարող է ներառել կորտիզոլի մակարդակի մասին 5 ամսվա տեղեկություն:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ինֆարկտ տարած մարդկանց մազերում կորտիզոլի մակարդակը եղել է բարձր: Այսինքն՝ մազերում կորտիզոլի բարձր մակարդակը վկայում է ինֆարկտին հակվածության մասին:

401 просмотров всего, 2 просмотров сегодня