Четверг, Март 30, 2017
Главная > Lurer > Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. գազալցակայանում ավտոմեքենայի պայթյունից 1 հոգի մահացել է, 1 հոգի վիրավոր է
loading...

Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. գազալցակայանում ավտոմեքենայի պայթյունից 1 հոգի մահացել է, 1 հոգի վիրավոր է

R5Cg2ppSb1EapVun6f4v

loading...

Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։20-ի սահմաններում Քարակերտ գյուղում «Նորապատ ԱԿ» գազալցակայանում Վազ 2101 մակնիշի 14 LU 101 համարանիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևսնքով ավտոմեքենայի 46-ամյա վարորդը տեղում մահացել է, իսկ գազալցակայանի 33-ամյա աշխատակիցը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողին հիվանդանոցից հայտնել են, որ տուժածի վիճակը ծանր է։

Այս պահին նշված վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները։

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2016/08/27/93910/

334 просмотров всего, 1 просмотров сегодня