Среда, Апрель 26, 2017
Главная > Lurer > Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ դիակի մոտ՝ ID քարտ և բջջային հեռախոս
loading...

Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ դիակի մոտ՝ ID քարտ և բջջային հեռախոս

2sUPCAvJVBQuJBwxVBEI

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

loading...

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Հակոբյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Աշոտ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիակի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, ինչպես նաև 40-ամյա Կարեն Հակոբյանի անվամբ ID քարտ, որը ընթերականների ներկայությամբ հեռախոսի հետ քննիչը առգրավեց:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2016/08/28/93975/

352 просмотров всего, 1 просмотров сегодня