Вторник, Февраль 28, 2017
Главная > Lurer > Դաժան ու ողբերգական դեպք Շիրակի մարզում. Սևանի ջրասուզակը փրկարարների հետ ջրամբարից դուրս են բերել 60-ամյա տղամարդու դին և նրա Վոլգան
loading...

Դաժան ու ողբերգական դեպք Շիրակի մարզում. Սևանի ջրասուզակը փրկարարների հետ ջրամբարից դուրս են բերել 60-ամյա տղամարդու դին և նրա Վոլգան

efUVDZrpllFLTUqMtEsx

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 03:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ավտոմեքենայով ընկել է Կառնուտի ջրամբարը և ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի է ջրահեղձ եղել:

loading...

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն պարզվել է, որ ավտոմեքենան և ջրահեղձ եղած քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը:

Առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում դեպքի վայր է ժամանել թիվ 20 հատուկ ջրասուզակների ջոկատը՝ կապիտան Արմեն Ճզմալյանի գլխավորությամբ:

Ջրասուզակը, փրկարարների և քաղաքացիների օգնությամբ ափից մոտ 15 մետր հեռավորության և 2 մետր խորությունից դուրս են բերել 60-ամյա Անուշավան Թադևոսյանի դին, որից հետո փրկարարները ջրից դուրս են բերել ГАЗ 3110 մակնիշի 30 OՍ 883 համարանիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Ա. Թադևոսյանը միայնակ չի եղել, նրա հետ է եղել 47-ամյա Արամ Բալոյանը, ով մինչ հրշեջ-փրկարարների և Ախուրյանի ոստիկանների ժամանումը՝ ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, այնուհետև՝ ջրից:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2016/08/28/93973/

279 просмотров всего, 1 просмотров сегодня