Понедельник, Февраль 20, 2017
Главная > Lurer > Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 28-ամյա երիտասարդը Mercedes-ով մխրճվել է բեռնատարի մեջ, նա տեղում մահացել է
loading...

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 28-ամյա երիտասարդը Mercedes-ով մխրճվել է բեռնատարի մեջ, նա տեղում մահացել է

b8fd7a865f15646e3d114a29596f535f

loading...

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Դալլաքյանը Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 76-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 35 AC 724 համարանիշի ավտոմեքենայով դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեպի Վրաստան ընթացող Վրաստանի Հանրապետության քաղաքացի , 46-ամյա Գագա Դավտալիանիի վարած MANN մակնիշի ՏՏB 114 համարանիշի ավտոմեքենայի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վ. Դալլաքյանը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։
Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2016/08/31/94193/

228 просмотров всего, 1 просмотров сегодня