Понедельник, Март 27, 2017
Главная > Lurer > Մի խանգարեք ձեզ սիրել. ամեն ինչ ինքնուրույն փչացնելու 7 միջոց
loading...

Մի խանգարեք ձեզ սիրել. ամեն ինչ ինքնուրույն փչացնելու 7 միջոց

Ladynews.am-ը գրում է.

Երբեմն մենք ուղղակի չենք կարողանում երջանիկ լինել և ինքներս մեզ թակարդներ ենք դնում ու բարեհաջող ընկնում դրանց մեջ: Եթե հարաբերությունները չեն ստացվում առաջին, երկրորդ, երրորդ անգամ, ժամանակն է մտահոգվել՝ արդյո՞ք մենք ինքներս չենք խանգարում մեր երջանկությանը:

Բծախնդրություն

Այն սկիզբ է առնում, երբ մենք սկսում ենք համեմատել մեր իրական կողակցին պատկերացված կատարյալ մեկի հետ: Այս մրցակցության մեջ, բնականաբար, տղամարդը չի կարող հաղթանակել՝ հաշվի առնելով ձեր հարուստ երևակայությունը՝ իրական մարդիկ և երազանքները գտնվում են տարբեր քաշային կարգերում:

loading...

Ամրության փորձարկում

Երազանքների «իրական տղամարդն» ամեն ինչին կդիմանա, սակայն իրական մարդը դժվար թե պահպանի օլիմպիական հանգստություն, եթե դուք, օրինակ, ձախողեք համատեղ պլանները ուշացմամբ կամ խայտառակ անեք նրան գործընկերների մոտ, կամ վատ արտահայտվեք մայրիկի, նրա ընկերների մասին: Դուք այդ կերպ ձախողում եք նրա քննությանը, որը ինքներդ եք կազմակերպել:

Բողոքներ ընկերուհիներին

Եթե դուք անհարիր բաներ եք ասում ձեր կողակցի մասին, դուք կարծես խնդրում եք, որ ձեզ ասեն.«Թող նրան, ինչպե՞ս կարելի է ապրել այդպիսի մարդու հետ»:

Նայել այլ տղամարդկանց

Եթե գտնվելով մշտական հարաբերություններում, դուք սկսում եք ուրիշներին նկատել և բռնացնում ձեզ«Իսկ նա վատը չէ» մտքի վրա, ապա պետք է մտահոգվել՝ միգուցե դուք այնքան եք վախենում կորցնել ձեր երկրորդ կեսին, որ ենթագիտակցաբար փնտրում եք պահեստային տարբերակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

243 просмотров всего, 1 просмотров сегодня