Вторник, Февраль 28, 2017
Главная > Lurer > Ինչու էր Մասիսի 36-ամյա բնակչուհին փորձել սպանել անչափահաս դստերը. մանրամասներ
loading...

Ինչու էր Մասիսի 36-ամյա բնակչուհին փորձել սպանել անչափահաս դստերը. մանրամասներ

ArmLur.am-ը գրում է`

ArmLur.am-ն ավելի վաղ հաղորդել էր, սեպտեմբերի 16-ին Մասիսում ինքնասպանության փորձի դեպք էր գրանցվել: «Թունավորում սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ հիվանդանոց էին տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Շ. Թումանյանը և նրա 4-ամյա դուստրը։

loading...

2015թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Շ. Թումանյանն իր ննջասենյակում ինքնասպան լինելու համար խմել է սնդիկի հիդրօքսիդ, բացի այդ, ներարկիչի միջոցով սնդիկի հիդրօքսիդ է խմեցրել իր անչափահաս 4-ամյա դստերը։ Պարզվել է սնդիկի հիդրօքսիդի ձեռքբերման աղբյուրը. այն Շ. Թումանյանն իր տուն է բերել նախկին աշխատավայրից՝ Մասիս քաղաքի միջնակարգ դպրոցի լաբորատորիայից։

Կնոջն ու նրա 4-ամյա դստերը բժշկական կենտրոն են տեղափոխել տանը գտնվող նրա ընտանիքի անդամները։ Դեպքի վայրի զննության ժամանակ Շ. Թումանյանի ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է երկու ապակե տարա, որոնցից մեկի մեջ եղել է գազարագույն փոշենման նյութ, իսկ մյուսի մեջ՝ արծաթագույն նյութ, առգրավվել է նաև մեկ նարնջագույն ներարկիչ, որի վրա առկա է եղել գազարագույն փոշենման նյութ և թեյի բաժակ, որի ներսի հատվածը քայքայված է եղել ինչ-որ նյութի ազդեցությունից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սեպտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ): Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատանյութագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Ինչպես հայտնի է` ամուսնալուծվելուց հետո Շ. Թումանյանը 4-ամյա դստեր հետ ապրել է Մասիսում գտնվող հայրական տանը:

Շարունակությունն` այստեղ

Նյութի աղբյուր` http://armlur.am/581249/

431 просмотров всего, 1 просмотров сегодня