Среда, Январь 18, 2017
Главная > Lurer > Խոշոր վթար Արարատի մարզում. 9 վիրավորներից երկուսը երեխաներ են. կան ծանր վիրավորներ (Ֆոտո)
loading...

Խոշոր վթար Արարատի մարզում. 9 վիրավորներից երկուսը երեխաներ են. կան ծանր վիրավորներ (Ֆոտո)

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

loading...

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 53-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի 40 XX 909 համարանիշի (վարորդ՝ 34-ամյա Ս. Շ.) եւ «Mercedes-Benz» մակնիշի 34 SD 907 համարանիշի (վարորդ` 34-ամյա Վ. Գ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 40-ամյա Ա. Մ.-ն եւ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 30-ամյա Խ. Ղ.-ն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ՝ 34-ամյա Լ. Ս.-ն, 5-ամյա Ս. Ս.-ն եւ 9-ամյա Մ. Ս.-ն,  «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ՝ 46-ամյա Ն. Դ.-ն, 21-ամյա Ն. Ղ.-ն տեղափոխվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ օգնել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան մոտեցնել ավտոքարշակին:

250 просмотров всего, 1 просмотров сегодня