Вторник, Февраль 28, 2017
Главная > Lurer > Խնամք և հարդարում. հարց ու պատասխան
loading...

Խնամք և հարդարում. հարց ու պատասխան

cabello

Cosmo.am-ը գրում է․

1. Ի՞նչ անեմ, որպեսզի աչքերս իրար մոտ չթվան:

Լավագույն տարբերակն, իհարկե, բաց գույնի ստվերաներկերն են, սակայն բնական արդյունք ստանալու համար օգտագործիր քողարկիչ. այն միայն աչքերի ստվերները ծածկելու համար չէ։ Քսիր քողարկիչն աչքերի ներքին անկյուններին և քթարմատին:

loading...

2. Ճի՞շտ է, որ շոգեբաղնիքից հետո մազերը ջրազրկվում են: Եթե՝ այո, ապա ինչպե՞ս պայքարեմ դրա դեմ:

Շոգեբաղնիք մտնելուց առաջ մազերիդ որևէ դիմակ քսիր և փաթաթիր սրբիչով. մի՛ մոռացիր նաև դեմքի և մարմնի դիմակների մասին:

3. Մազերիս խնամքի միջոցները շատ արագ են վերջանում։ Գուցե ես չափն անցնո՞ւմ եմ: Որքա՞ն է անհրաժեշտ չափաբաժինը:

Հարկավոր չէ չարաշահել շամպունն ու կոնդիցիոները. անհրաժեշտ մինիմումը շամպունի համար մեծ 10-դրամանոց մետաղադրամի չափ է, իսկ կոնդիցիոների համար՝ 100-դրամանոցի:

4. Օրվա ընթացքում սանրվածքս կորցնում է ծավալը, մազերս անկենդան ու խղճուկ տեսք են ստանում: Ի՞նչ կարող եմ անել ձեռքի տակ եղած միջոցներով:

Պարզ խորհուրդ. մի քանի անգամ թափահարիր գլուխդ (վերև-ներքև), որից հետո 10-15 րոպե մատների ծայրերով մերսիր մազարմատներդ: Սանրվածքը միանգամից ավելի փարթամ ու գեղեցիկ կդառնա:

5. Աշխատանքային օրվա վերջում դեմքս սարսափելի հոգնած տեսք է ունենում, և հոգնածությունը չի անցնում նույնիսկ հաջորդ օրը: Դիմահարդարման միջոցները չեն օգնում:

Պարանոցի մկանների լարվածությունն արտացոլվում է դեմքի վրա: Ժամանակ առ ժամանակ այցելիր մերսման սրահ և 10 տարով կերիտասարդանաս:

202 просмотров всего, 1 просмотров сегодня