Четверг, Март 30, 2017
Главная > Lurer > Հերթական ողբերգական ավտովթարը՝ Արմավիրի մարզի մահաբեր կամրջի վրա. 23-ամյա աղջիկը Nissan-ով գահավիժել է ձորը
loading...

Հերթական ողբերգական ավտովթարը՝ Արմավիրի մարզի մահաբեր կամրջի վրա. 23-ամյա աղջիկը Nissan-ով գահավիժել է ձորը

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակչուհի, 23-ամյա Անժելա Իսկանդարյանը Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան տանող ճանապարհի վերջնամասում գտնվող հատվածում իր վարած Nissan March մակնիշի 35 ՍԼ 053 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի ճաղավանդակին և մոտ 30 մետր գահավիժել ձորը։

loading...

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Իսկանդարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ձորից և տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ցավոք, 1 ժամ անց գիտակցության չգալով՝ նա մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2016/10/05/97540/

276 просмотров всего, 1 просмотров сегодня