Суббота, Февраль 25, 2017
Главная > Lurer > Մի՛ փորձիր կծել նրան, ով կարող է քեզ կուլ տալ. Շուշան Երիցյանը՝ հարուստ մարդու փողերով մարմինը ձևափոխելու մասին
loading...

Մի՛ փորձիր կծել նրան, ով կարող է քեզ կուլ տալ. Շուշան Երիցյանը՝ հարուստ մարդու փողերով մարմինը ձևափոխելու մասին

Երեկ համացանցում հայտնվեց մոդել Շուշան Երիցյանի արտաքին տեսքին վերաբերող հերթական բացասական հրապարակումը, որը վերնագրված էր հետևյալ կերպ. «Ու՞մ փողերով է Շուշան Երիցյանը ձևափոխում իր մարմնի ամեն միլիմետրը»: Տվյալ նյութի հեղինակը նշում է, որ մոդելն իր գործունեության մեկնարկից մինչ այսօր դիմել է բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների՝ չթողնելով առանց շտկման մարմնի որևէ հատված: Այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Շուշանի հետ, ով ասաց հետևյալը.

 

loading...

«Ես ասելու ոչինչ չունեմ, կասեմ ընդամենը մեկ բան. շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ այնպես է ստեղծել, որ մարդիկ իմ բնական մարմինը չեն կարողանում տարբերել արհեստականից: Իմ մարմնի վրա ամեն ինչ բնական է, քիթս է միայն վիրահատած: Եթե մարդկանց այդքան հետաքրքիր է, նույնիսկ կարող ենք բժշկական հետազոտություն անցկացնել, ինչից հետո նմանատիպ խոսակցությունները վերջապես կդադարեն: Չգիտես ինչու՝ տարիներ շարունակ մարդկանց հետաքրքրում է իմ մարմնի որոշ մասերը»,- ասաց Շուշան Երիցյանը:

 

Անդրադառնալով հրապարակման հեղինակի այն դիտարկմանը, թե որքան էլ որ Շուշան Երիցյանը պնդում է, որ վիրահատությունների չի ենթարկվել, բայց պարբերաբար համացանցում հայտնված իր լուսանկարները համեմատելիս փոփոխություններն ակնհայտ են, Շուշան Երիցյանը պատասխանեց.

 

«Գիտեք, ցանկացած մարդու, օրինակ’ 18 և 24 տարեկան հասակում արված լուսանկարները համեմատելիս, փոփոխություններ լինելու են, եթե անգամ այդ անձնավորությունը ոչ մի վիրահատական միջամտության չի դիմել: Տարիներ առաջ արված իմ լուսանկարները համեմատել այսօրվա իմ լուսանկարների հետ, դա անգրագիտության վերջին գագաթնակետն է: Ինչպես կարելի է մարդու դեռ ոչ հասունացած տարիքի լուսանկարը համեմատել հասուն տարիքում արված լուսանկարի հետ և ասել, որ փոփոխություն կա: Բնական է, որ այդ փոփոխությունը պետք է լինի»,- նշեց մոդելը՝ հավելելով, որ ինքն անընդհատ հետևում է իր արտաքին տեսքին, այցելում է մարզասրահ և այլն:

Ինչ վերաբերում է սիլիկոնային միջամտություններին՝ Շուշանն ասաց, որ նման բաների երբեք չի դիմել.

 

«Նորից եմ ասում, շնորհակալ եմ Աստծուն և իմ ծնողներին, որ ես նման արտաքին ունեմ»,- ավելացրեց Շուշան Երիցյանը:

 

Անդրադառնալով իր գործունեությանը և ֆինանսական միջոցներին, որոնց մասին ևս հիշատակվել էր հրապարակման մեջ, Շուշանը հստակեցրեց.

 

«Ասեմ, որ իմ կարիերան գնալով ծաղկում է ապրում: Ես շատ գոհ եմ իմ կյանքից և գոհ եմ ոչ միայն ելնելով ֆինանսական կողմից,այլ առհասարակ: Նորից եմ կրկնում, իմ կյանքը շատ լավ է, թող ոչ ոք չանհանգստանա»,- ասաց Շուշան Երիցյանը:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

236 просмотров всего, 1 просмотров сегодня