Суббота, Апрель 29, 2017
Главная > Lurer > Ուրախալի լուր Արցախից. առաջնագծում վիրավորված զինվորը դուրս է եկել կոմայից
loading...

Ուրախալի լուր Արցախից. առաջնագծում վիրավորված զինվորը դուրս է եկել կոմայից

loading...

Երեկ լրատվությամբ տարածվեց լուր, որ հայ-ադրբեջանական ռազմագծի հարավ-արևելյան ուղղությամբ ծանր վիրավորվել է ընկերոջս՝Rafik Zaroyan-ի քրոջ որդին՝ Հայկ Լևոնի Համբարձումյանը: Որոշ ԱՆԱՍՈՒՆ լրատվամիջոցներ հրապարակել էին, որ զոհվել է (էլի եմ կրկնում՝ ԱՆԱՍՈՒՆՆԵ՛Ր):
Անմիջապես ՀՀ ՊՆ-ից ճշտեցինք, որ չի զոհվել, մահամերձ՝ ծանր վիրավորումով տեղափոխվել է հարավային զինվորական հոսպիտալներիցմեկը, շտապ կարգով Ստեփանակերտից ժամանակ բժշկական խմբի կողմից տեղում վիրահատվել է և գտնվում է կայուն ծանր վիճակում: Ավելի ուշ՝ կոմայից դուրս չեկած՝ տեղափոխվել է Կենտրոնական Հոսպիտալ:
Քիչ առաջ Արցախից զանգեց ընկերս և հայտնեց, որ 1 ժամ առաջ Հայկը դուրս է եկել կոմայից, տեսակցել են ու զրուցել նրա հետ:
Ընկերս, որ երեկ ողջ օրը հարավից մինչև Ստեփանակերտ ուղեկցել է շարժին՝ հիացմունքով էր արտահայտվնում զինվորական բոլոր պատասխանատու անձանց ու անձնակազմերի մասին, ովքեր անձնուրաց կերպով լծվել էին Հայկի կյանքը փրկելուն:
Ապրեք, կեցցեք, ձեր ցավը տանեմ:

Հ.Գ. Այս գրառումն արեցի ճանաչողներին ուրախացնելու, ինչպես նաև՝ այդ ԱՆԱՍՈՒՆ ԲԱՅՂՈՒՇ լրատվամիջոցների համար, որ մի բան չճշտած՝ հրապարակում են: Առանց հետևանքների մասին մտածելու:
Առողջություն և արագ ապաքինում Հայկին ու բոլորին:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10211141010509181&set=a.1941433303573.115937.1474663336&type=3&theater

160 просмотров всего, 2 просмотров сегодня