Понедельник, Февраль 20, 2017
Главная > Lurer > Մամիկոն Ասլանյանը՝ Վանաձորի քաղաքապետ
loading...

Մամիկոն Ասլանյանը՝ Վանաձորի քաղաքապետ

p9IO-rpZH8k-600x439

Araratnews.am-ը գրում է.

Վանաձորում  հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու անդրանիկ նիստին այսօր թեժ մթնոլորտում, ավագանու անդամների փակ, գաղտնի քվեարկությամբ, 19։14 ձայնվերի հարաբերակցությամբ  Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը (ՀՀԿ):

loading...

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Վանաձորի Լոռի TV-ում ստորագրվեց «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագիր, որի կետերից մեկը Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին է:

Հիշեցնենք նաև, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

178 просмотров всего, 1 просмотров сегодня