Суббота, Апрель 29, 2017
Главная > Lurer > Կուզեի նման լինել Քիմին, բայց, ի տարբերություն նրա, իմ հետևամասն իմ բնականն է.Շպռոտի բացառիկ հարցազրույցն ԱՄՆ-ից
loading...

Կուզեի նման լինել Քիմին, բայց, ի տարբերություն նրա, իմ հետևամասն իմ բնականն է.Շպռոտի բացառիկ հարցազրույցն ԱՄՆ-ից

 

Երգչուհի Շպռոտը, ով արդեն բավական երկար տարիներ է, ինչ բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Asekose.am-ի հետ բացառիկ զրույց է ունեցել:

 

Վերջինս զրույցում խոսել է անձնական կյանքի, հեռավորության և կարոտի, նոր տեսահոլովակի, ինչպես նաև մշտապես քննադատված լինելու մասին:

 

Շպռոտ, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է անցնում Ձեր առօրյան օվկիանոսից այն կողմ։

Այսօր իմ օրը բացառապես հագեցած է աշխատանքով, դե իսկ հանգստյան օրերին ժամանակս սիրով անցկացնում եմ ընկերներիս հետ։

 

Մի քանի տարի է, ինչ կարծես դադարել եք նոր երգեր ներկայացնել և տեսահոլովակներ 

նկարահանել։Հետաքրքիր է՝ ե՞րբ կկոտրեք այդ լռությունն ու արդյոք նախատեսում եք ներկայացնել որևէ աշխատանք։

Արդեն իսկ ցանկություն կա լռությունը կոտրելու, իսկ ցանկության հետ մեկտեղ նաև աշխատանք։ Նոր տեսահոլովակ ենք պատրաստել, որի ռեժիսորը հենց ես եմ։ «Կտրիճ Դավո» երգը նոր տարբերակով կներկայացնենք DJ Lazzaro-ի հետ։ Այնպես որ, շուտով… )

 

loading...

Համացանցում հաճախ կարելի է տեսնել գրառումներ, որտեղ նշվում է, որ դուք դիմել եք մի 

շարք պլաստիկ վիրահատությունների։ Շատերի կարծիքով դրանք շատ են, մյուսներն էլ 

կարծում են, որ տեղին ու գեղեցիկ են։ Հետաքրքիր է՝հետևո՞ւմ եք այդ ամենին և, առհասարակ, 

ինչպե՞ս եք վերաբերումքննադատություններին։

Ասեմ, որ վաղուց չեմ հետևում, թե ինչ են գրում իմ մասին համացանցում։Բացասականը վաղուց սկսել եմ մոտ չթողնել ինձ։

Վերջերս աչքիցս չվրիպեց մի հրապարակում, որում համեմատականներ էին անցկացնում Ձեր և Քիմ Քարդաշյանի միջև։ Բացի դրանից, Ձեզ «մեղադրում էին» նաև Քարդաշյանին նմանակելու մեջ։ Ի՞նչ կասեք այս մասին։ Դուք տեսնո՞ւմ եք որևէ 

նմանություն։

Անկեղծ ասած՝ շատ կցանկանայի նման լինել Քիմին… իր հաջողություններով ու ինչու չէ նաև սիրունիկ մռութիկով։ Ի տարբերություն Քիմի՝ իմ հետևամասն իմ բնականն է։

12052016-kim-02

14099296_315911175426399_1696757470_n

Այսօր Հայաստանում ապրող Ձեր երկրպագուներին շատ է հետաքրքրում Ձեր անձնական կյանքը։ Սիրելի երգչուհու սիրտը զբաղվա՞ծ է։

Ասեմ, որ իմ կյանքում այս պահին դեռ տղամարդ չկա։ Իմ սիրտն ազատ է։

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

253 просмотров всего, 1 просмотров сегодня