Среда, Январь 18, 2017
Главная > Lurer > Գուցե ես խանգարում եմ մարդականց. Ինչու Նաիրա Մովսիսյանին այլևս չեն հրավիրում հեռուստանախագծերում նկարահանվելու
loading...

Գուցե ես խանգարում եմ մարդականց. Ինչու Նաիրա Մովսիսյանին այլևս չեն հրավիրում հեռուստանախագծերում նկարահանվելու

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը դստեր ծնունդից հետո  այլեւս չի հանդիպում նախագծերում: Դերասանուհուն այլեւս չե՞ն հրավիրում, թե ինքն անձամբ չի ցանկանում նկարահանվել, այս հարցը Life.panorama.am-ը փորձել է ճշտել Նաիրայից:
loading...
«Ինքս էլ չգիտեմ ինչու, բայց առաջարկներ վերջին շրջանում չեմ ստանում: Այս հարցի պատասխանն, իհարկե, ես չեմ կարող տալ, գուցե ամեն մեկն իր խումբն է հավաքել ու չի ուզում շեղվել իր թիմից, գուցե ես եմ չափից ավելի անտաղանդ, կամ խանգարում եմ մարդականց»,- նշեց Նաիրան, իսկ հարցին, թե ըստ իրեն ո՞ւմ է խանգարում, կամ արդյոք այս ընթացքում հեռուստաընկերությունների հետ վիճաբանություններ է ունեցել, պատասխանեց.
«Ոչ, երբեք  նման բան չի եղել: Առհասարակ, ես ոչ մեկի հետ չեմ վիճում: Ինչ վերաբերում է որեւէ մեկին խանգարելուս, այս հարցին եւս կդժվարանամ պատասխանել. Գուցե մեկից առավել եմ, կամ պակաս, գուցե պետք չէ, որ ես էկրաններին լինեմ, որովհետտեւ կարող եմ ծածկել ինչ-որ մեկին, կամ նրանք ինձ ծածկեն»:
Մեր նկատառմանը, թե Նաիրա Մովսիսյանը չի՞ ցանկանում անձամբ քայլեր ձեռնարկել ու առաջարկել իր մասնակցությունը, դերասանուհին հստակեցրեց.
«Ոչ, իմաստ չեմ տեսնում քայլ  անելու, որովհետեւ սա այն մասնագիտությունն է, որ կամ պետք ես, կամ ուղղակի պետք չես: Ի տարբերություն շատերի` ես երբեք չեմ սպասել, որ ինչ-որ մեկի զանգով կամ ինչ-որ մեկի խաթր ինձ հրավիրեն աշխատանքի: Փառք Աստծո ինձ միշտ գտել են, զանգել ու հրավիրել են, հիմա էլ իմ տեղը բոլորը գիտեն, կոնտակտներս էլ չեն փոխվել»:
Շարունակությունը՝ այստեղ

233 просмотров всего, 1 просмотров сегодня