Суббота, Апрель 29, 2017
Главная > Lurer > Կրծկալով քնելն օգո՞ւտ է, թե՞ վնաս
loading...

Կրծկալով քնելն օգո՞ւտ է, թե՞ վնաս

Image result

168.am-ը գրում է.

 

Այս հարցի վերաբերյալ յուրաքանչյուրն ունի իր ուրույն կարծիքը, իսկ համացանցը լի է հակասական տեղեկություններով։ Որոշ մարդիկ ասում են, որ դա վտանգավոր է և նույնիսկ կարող է քաղցկեղի հանգեցնել, ոմանք էլ ասում են, թե այն առավել հարմարավետ է դարձնում կրծքի դիրքը, մյուսները նշում են, թե կրծկալը գրգռում է մաշկը, և այսպես շարունակ։ Avenue86.com-ը գրում է, որ Ամբեր Գութը, ով վիրաբույժ է, նշում է, որ որևէ ապացույց չկա՝ կրծկալով քնելն օգտակա՞ր է, թե՞ վնասակար։ Կրծքի թոշնելը կամ դրանում տեղի ունեցող փոփոխությունները, նրա խոսքով, մի շարք գործոնների հետևանք են. հղիությունն ու երեխային կրծքով կերակրելն առաջնային գործոններից են։

loading...

Շատ նեղ կրծկալի ընտրությունը կարող է խնդիրներ առաջացնել

Մասնագետները, սակայն, զգուշացնում են, որ շատ նեղ կրծկալ կրելը կարող է կրծքի ֆիզիոլոգիայի փոփոխության պատճառ դառնալ։ Սա կարող է արյան շրջանառության խնդիրներ առաջացնել, ինչը կանդրադառնա կրծքի առողջության վրա։ Եթե կրծկալի ամենօրյա օգտագործումը հանգեցնի լիմֆատիկ արգելափակման, դուք կտեսնեք նաև այլ փոփոխություններ այտուցների կամ կրծքում հեղուկի հավաքման տեսքով։ Կարող են փոփոխություններ լինել նաև լիմֆատիկ հանգույցներում։ Սրանք օրգանիզմի առաջին պաշտպանությունն են վարակների, օտար մարմինների, քաղցկեղային բջիջների դեմ։ Նրանք ֆիլտրի դեր են կատարում։ Կրծկալով կամ առանց դրա քնելը կնոջ հարմարավետության հարցն է։ Եթե այն հարմարավետ է, շատ չի սեղմում, դրանով քնելը կարող է առավել հարմարավետ լինել։ Սա հատկապես կարող է հարմար լինել այն կանանց, ովքեր մեծ կրծքեր ունեն։ Լոնդոնի ինստիտուտի պրոֆեսոր Կեֆա Մոկբելն անհարմարավետություն զգացող կանանց խորհուրդ է տալիս հարմարավետ կրծկալով քնել։ Նրա խոսքով՝ սրա անհրաժեշտությունը հատկապես զգում են այն կանայք, ովքեր մեծ կուրծք ունեն կամ վիրահատական միջամտության են ենթարկվել։

702 просмотров всего, 1 просмотров сегодня