Воскресенье, Февраль 26, 2017
Главная > Lurer > Եթե բժիշկը գտնում էր, որ Հռիփսիմեն պետք է կեսարյան հատումով ծննդաբերեր, թող այդպես ասեին. մահացած ծննդկանի ազգական
loading...

Եթե բժիշկը գտնում էր, որ Հռիփսիմեն պետք է կեսարյան հատումով ծննդաբերեր, թող այդպես ասեին. մահացած ծննդկանի ազգական

Tert.am-ը գրում է.

Վանաձորում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի հորաքրոջ աղջիկը՝ Ռիտա Մնացականյանը վրդովված է իր մահացած ազգականուհու ծննդաբերությունն ընդունած բժշկի` Դավիթ Շահվերդյանի պարզաբանումներից:

loading...

«Լսեցի, որ ըտենց բաներ էր ասում, եթե ճիշտը բնական ճանապարհով ծննդաբերությունը չէր, այլ կեսարյան հատումը. թող ասեին, ոչ թե մեղքը գցեն տնեցիների վրա: Մենք ի՞նչ կարանք ասեինք. լսեցի, որ տենց բաներ է ասել տնեցիներին։ Տնեցին ի՞նչ կարող էր որոշել… իրենք են բժիշկը։ Մի բան էլ ասում ես, ասում են՝ արի խալաթը դու հագիր»,-Tert.am- հետ զրույցում ասաց ազգականուհին։

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Նազլուխանյանը ծննդաբերությունից հետո կես ժամ հիվանդասենյակում միայնակ էր մնացել և մահացել արյունահոսությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

248 просмотров всего, 2 просмотров сегодня