Четверг, Март 30, 2017
Главная > Lurer > Երգչուհի Ռիփփին ներկայացրել է իր նոր ֆոտոշարքը
loading...

Երգչուհի Ռիփփին ներկայացրել է իր նոր ֆոտոշարքը

Երգչուհի Ռիփփին նոր ֆոտոշարք է ներկայացրել. նա ավելի նուրբ և կանացի ոճում է: Բացի լուսանկարներըBlogNews.am-ին տրամադրելուց՝ երգչուհին պատմել է գաղափարի և «Դոմինո» սիթքոմում իր դերի զարգացման մասին:

 

«Ես ձիով ֆոտոշարք ունեցել եմ, բայց դա վաղուց էր: Նոր ֆոտոշարք անելու գաղափարն իմն էր։ Հերթական պարապմունքի ժամանակ որոշեցինք նման ֆոտոշարք անել: Մի քանի օր առաջ ենք նկարել, երբ դեռ եղանակը բարենպաստ էր»,- ասաց երգչուհին:

loading...

Երգչուհին այս ֆոտոշարքում ավելի կանացի և նուրբ կերպարում է, չնայած նրան շատերը սովոր են տեսնել ավելի սեքսուալ կերպարներում. «Ես շատ ուրախ եմ, որ այսպես է ստացվել։ Ես կյանքում բավականին տարբեր եմ լինում, իմ մեջ կան բոլոր հատկանիշները և կերպարները, որոնք պարզապես էկրանին չեն երևում: Ուրախ եմ, որ վերջապես այսպիսի ֆոտոշարք եղավ: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ սեքսուալությունը միայն շատ արտահայտիչ հագուստի, դիմահարդարման մեջ չէ»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

170 просмотров всего, 1 просмотров сегодня