Понедельник, Март 27, 2017
Главная > Lurer > Ես երբեք միայնակ մայր չեմ լինի, քանի որ չեմ ընդունում այդ գաղափարը. Գայա Արզումանյան
loading...

Ես երբեք միայնակ մայր չեմ լինի, քանի որ չեմ ընդունում այդ գաղափարը. Գայա Արզումանյան

Ես երբեք միայնակ մայր չեմ լինի, քանի որ չեմ ընդունում այդ գաղափարը. Գայա Արզումանյան

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը նշել է ծննդյան 33-ամյակը, իսկ այսօր երգչուհին Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է ոչ միայն ստացած անակնկալներից, այլեւ անկեղծացել է անձնական կյանքի մանրամասներով:

«Ծննդյանս օրը երեկ էր, բայց ես դեռ կարծես հետ չեմ վերադարձել. Հուզված եմ ու անսահման ուրախ, որ ինձ շրջապատում են ջերմ, հոգատար ու ինձ սիրող մարդիկ: Քանի որ երգում եմ ռեստորաններից մեկում, հենց բեմում եղան առաջին անակնկալները` ընկերներս շնորհավորեցին ինձ, նրանց գեղեցիկ անակնկալից անգամ չկարողացա շարունակեմ երգել: Շատ նվերներ, ծաղիկներ, փուչիկներ եմ ստացել ընկերներիս կողմից, ուրախ եմ, որ նրանց ունեմ իմ կյանքում: Բավականին մեծ նվեր ստացա պրոդյուսերիս` Արայիկ Գաբաջյանի կողմից, որի մասին դեռ չեմ բարձրաձայնի` առաջիկա օրերին բոլորը կիմանան: Ես առանձահատուկ ուզում եմ նշել, որ Արայիկն իմ տան անդամն է, նա ուղղակի իմ պրոդյուսերը չէ, ես հոգաչափ շնորհակալ եմ իրեն, որ ինձ հետ է ամեն հարցում: Նա ինձ շատ նվերներ է մատուցել, բայց այն, որ երկու տարի արդեն աշխատում ենք միասին, ինձ համար արդեն մեծ նվեր է: Ես չգիտեմ` կգա արդյոք մի օր, որ մենք այլեւս միասին չաշխատենք, բայց եթե Աստված չանի նման օր էլ գա, ուրեմն նա հաստատ կշարունակի ինձ համար մնալ իմ տան անդամը»,- պատմեց Գայան ու ընդգծեց` իր համար ընկերությունը մեծ արժեք ունի.

loading...

«Ես նվիրվող մարդ եմ, եթե սիրեցի, եթե ընկերացա, ուրեմն դա ողջ կյանքի համար է: Եթե մարդիկ իմ հանդեպ լավ տրամադրված լինեն, թողնեն իրենց սիրեմ ու իրենք էլ ինձ սիրեն, ուրեմն նրանք իսկապես երջանիկ կարող են լինել, որովհետեւ ընկերության համար ես անգամ կյանքս կտամ: Փառք Աստծո, այսօր Հայաստանում, որտեղ ոչ մի հարազատ չունեմ, ձեռք եմ բերել ինձ համար հարազատ ընկերներ»,- նկատեց նա:

Ի դեպ` Գայա Արզումանյանը շնորհավորանքներ ստացել է ոչ միայն ընկերներից.

«Նախ մի հետաքրքիր գաղտնիք բացեմ, երեկ ոչ միայն իմ, այլեւ հարզատ քրոջս ծննդյան օրն էր. Նա իմ ծնունդից ուղիղ հինգ տարի հետո ծնվել է նույն օրն ու նույն ժամին, ինչ ես: Թեեւ մենք իրարից հեռու ենք գտնվում, բայց ինձ համար երջանկություն է նաեւ ընտանիքիս շնորհավորանքները լսելը: Երեկ չէին մոռացել ու իրենց ջերմ խոսքերն են ինձ հղել նաեւ Ստեփանակերտի ընկերներս ու հարզատներս, ինչպես նաեւ այնտեղի ու այստեղի նախարարություններից եմ շնորհավորանքներ ու նվերներ ստացել, որոնց մասին չեմ մանրամասնի: Շնորհակալ եմ անխտիր բոլորին, որ այդքան ջերմ են իմ հանդեպ»,- նշեց նա:

Գայա Արզումանյանն ինքն իրեն մի բան է ցանկանում.

«Վերջին չորս տարին, ինչ  Ստեփանակեևտից տեղափոխվել եմ Երեւան, շատ եմ աշխատում, ինձ կարող են ամեն ամիս նորովի տեսնել: Ինքս ինձ մաղթում եմ, որ նույն տեմպով շարունակվի գործունեությունս, քանի որ ինչքան փոփոխություն լինի, այնքան հետաքրքիր կլինեմ իմ հանդիսատեսին: Ինձ տարիների գումարը, մեծանալը չի վախեցնում, քանի որ ինքս չեմ զգում այդ տարիքը. Ես սիրում եմ կյանքը, չեմ սիրում տխրել ու ուզում եմ միշտ այսպիսին մնալ»,- հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

364 просмотров всего, 2 просмотров сегодня