Четверг, Март 30, 2017
Главная > Lurer > Նիկոլայ Եղիազարյանը՝ 27-ամյակի անակնկալների եւ նշանածից բաժանվելու մասին (լուսանկարներ)
loading...

Նիկոլայ Եղիազարյանը՝ 27-ամյակի անակնկալների եւ նշանածից բաժանվելու մասին (լուսանկարներ)

 

Նիկոլայ Եղիազարյանը դարձել է 27 տարեկան: «Վենդետտա» սերիալի դերասանը BRAVO.am-ին ասել է, որ շնորհավորանքների տեղատարափը սկսվել է կեսգիշերին: Առաջին ջերմ խոսքերը նա լսել է մայրիկից ու քույրիկից, որոնց հաջորդել է հայրիկի հեռախոսազանգն ու ընկերների անակնակալ այցը:

 

loading...

«Տասներկուսը խփելուն պես մտերիմներս հյուր եկան ու շատ երջանկացրին ինձ: Տարիների ընթացքում սկսում ես ավելի գնահատել հարազատ դարձած մարդկանց սերն ու նվիրվածությունը: Խոսել եմ գրեթե բոլոր ընկերներիս ու բարեկամներիս հետ եւ շատ լավ բարեմաղթանքներ եմ լսել: Վերջին տարիներին ծննդյանս օրերին մի փոքր տխրում էի, բայց այս անգամ չհասցրի:)»,-ասել է հոբելյարը:

 

Տոնական տորթի մոմերը փչելիս դերասանն ամեն տարի նույն երազանքն է մտապահում.«Ուզում եմ, որ ինձ շրջապատող մարդիկ միշտ երջանիկ լինեն»: Նա նշել է նաեւ, թե որն է մինչ այս իր ստացած ամենատպավորիչ նվերը.«Կտավների մեծ սիրահար եմ: Նկարիչ Սամվել Սեւադան ինձ Խորեն Աբրահամյանի դիմանկարն է նվիրել: Խորեն Աբրահամյանն ինձ համար բոլոր ժամանակների ամենամեծ դերասանն է: Այս տարի էլ ընկերս՝ Ներսես Կիրակոսյանն է վարպետի նկարը նվիրել»:

Նիկոլայ Եղիազարյանը

Նիկոլայ Եղիազարյանը

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

951 просмотров всего, 1 просмотров сегодня