Понедельник, Март 27, 2017
Главная > Lurer > Մերի Մակարյանն ընտրյալ ունի. դերասանուհին հաստատում է
loading...

Մերի Մակարյանն ընտրյալ ունի. դերասանուհին հաստատում է

Asekose.am-ը գրում է.

Մերի Մակարյանն ընտրյալ ունի: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում հաստատեց անձամբ դերասանուհին՝ չցանկանալով ավել մեկնաբանություն  տալ, քանի դեռ օրինական ոչ մի բան չկա:

Իսկ հարցին՝ արդյո՞ք իրենց հարաբերություններն օրինականացնելու հեռանկարը մոտ է, Մերին պատասխանեց.

loading...

«Ոչ մի բան չեմ կարող ասել, ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Երբ օրինական լինեն մեր հարաբերությունները, ես ինքս հայտարարություն կանեմ»,- ասաց Մերի Մակարյանը:

Ավելացնենք, որ դերասանուհին իր Instagram-ում հրապարակել է իր և իր ընտրյալի լուսանկարը՝ թաքցնելով սակայն, վերջինիս դեմքը:

Նշենք, որ ամենայն հավանականությամբ, Մերիի և իր սիրելիի հարաբերությունները այդքան էլ երկար պատմություն չունեն, քանի որ սեպտեմբեր ամսին եթեր հեռարձակված Asekose.am-ի «CV» հաղորդման ժամանկ Մերին նշել էր, որ իր սիրտը զբաղված չէ և դեռ մեծ սպասելիքներ ունի իր ապագայի, ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու հարցում:

2,183 просмотров всего, 2 просмотров сегодня