Вторник, Февраль 28, 2017
Главная > Lurer > Սոնա Շահգելդյանը վրդովված է
loading...

Սոնա Շահգելդյանը վրդովված է

 

Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ օրերս Լոս Անջելեսում մասնակցել են «PanArmenian Entertainment Awards 2016»-ին՝ արժանանալով մրցանակների ամենատարբեր անվանակարգերում: Հայաստանից ԱՄՆ մեկնած հայտնիների թվում չի եղել Սոնա Շահգելդյանը, ով BRAVO.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնել հրավեր չունենալու առիթով:

loading...

 

«Այն արտիստներից չեմ, որ խնդրեմ ինձ կանչել մրցանակաբաշխությունների: Այնպես չէ, որ Ամերիկայի համար ինձ կոտորում եմ, ինձ համար միեւնույն է: Իմ հանդիսատեսը գիտի՝ ով եմ ես, ինձ սիրում են, ուրախ եւ հպարտ եմ դրա համար: Սփյուռքահայերին էլ շատ եմ սիրում եւ գիտեմ, որ նրանք էլ ինձ են սիրում ու սպասում»,-ասել է նա:

 

Երգչուհին կարծում է’ իր աշխատանքն ըստ արժանվույն չի գնահատվում. «Երբ «Նոր ալիք» մրցույթում հաղթեցի, շատ տեղեր չհրավիրեցին: Այլ վերաբերմունքի էի սպասում, բայց մեզ մոտ ովքեր վերջին հորիզոնականներն են զբաղեցնում մրցույթներում, ավելի են մեծարվում: Անկեղծ կլինեմ, երեւի ուժեղ եմ, դրա համար չեն կանչում: Միշտ նույն դեմքերն են մրցանակաբաշխություններին ու բացակայում են կենդանի կատարողները: Համենայն դեպս, շնորհավարում եմ բոլորին»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

295 просмотров всего, 1 просмотров сегодня