Вторник, Февраль 28, 2017
Главная > Lurer > Առեղծվածային դեպք Երևանում. «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում գտնվող վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի
loading...

Առեղծվածային դեպք Երևանում. «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում գտնվող վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում գտնվող գնացքի գծերի հարևանությամբ տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։

loading...

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։

Վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 50 տարեկան տղամարդու դի։ Այս պահին սպասում են, որպեսզի ժամանի դատական բժիշկը։

Շարունակությունն` այստեղ

Նյութի աղբյուր` http://shamshyan.com/hy/article/2016/11/10/100808/

170 просмотров всего, 2 просмотров сегодня