Суббота, Февраль 25, 2017
Главная > Lurer > Արցախում 21-ամյա զինծառայողին մահացու հրազենային վնասվածքը հասցրել է կրտսեր սերժանտը
loading...

Արցախում 21-ամյա զինծառայողին մահացու հրազենային վնասվածքը հասցրել է կրտսեր սերժանտը

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանի մահվան դեպքի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

loading...

Ըստ ՔԿ տեղեկատվության՝ զինծառայող Վարդան Առաքելյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Նախնական տվյալներով` 2016 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, կրտսեր սերժանտը, նշանակված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում, խախտել է մարտական հերթապահության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոցներ է արձակել նույն զորամասի պահանության տեղամասի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ, ինչի հետեւանքով նռնակաձիգի օգնական, շարքային Վարդան Հովհաննեսի Առաքելյանն ստացել է մահացու հրազենային վիրավորում:

Քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, քննություն է տարվում դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

199 просмотров всего, 1 просмотров сегодня