Понедельник, Март 27, 2017
Главная > Lurer > Դոնալդ Թրամփի մասին Նոստրադամուսի և Վանգայի գուշակությունները սարսափեցնում են
loading...

Դոնալդ Թրամփի մասին Նոստրադամուսի և Վանգայի գուշակությունները սարսափեցնում են

168.am-ը գրում է.

Չէր հասցրել Ամերիկան հրապարակել իր ընտրությունների առաջին արդյունքները, երբ ամբողջ աշխարհի քաղաքագետները միահամուռ սկսեցին գուշակել, թե ինչպես Դոնալդ Թրամփ անձնավորությունը կազդի պատմության ընթացքի վրա:

Անալիտիկների համերաշխ խմբին միացան նաև էզոթերիկայի երկրպագուները: Նրանք անալիզի են ենթարկել այնպիսի հայտնի գուշակների աշխատանքները, ինչպիսին են Նոստրադամուսը և Վանգան, և հանգել են անսպասելի եզրակացությունների:

Նոստրադամուսի գուշակությունները մեկնաբանողները պնդում են, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը Հակաքրիստոսի կենդանի մարմնացումն է, ով կհրահրի Երրորդ Համաշխարհային պատերազմը: Ի ապացույց իրենց խոսքերի՝ նրանք մեջբերում են գուշակության գրքի հետևյալ տողերը.

loading...

«Կեղծ մրրկասյունը, որը ծածկում է խելագարությունը, կստիպի Բյուզանդիային փոխել իր օրենքները: Եգիպտոսից դուրս կգա նա, ով կցանկանա, որպեսզի չեղյալ համարվի Էդիկտը, որը փոխում է փողի կուրսը և ոսկու հարգը:

Մեծ վեճի ժամանակ կգա մրրկասյունը: Նա, ով խախտել է համաձայնագիրը, կբարձրացնի գլուխը դեպի երկինք և արյունոտ բերանով արյուն կթքի երկրի վրա, նրա դեմքը կօծեն կաթով և մեղրով»:

Նոստրադամուսի գուշակությունները մեկնաբանող Արթուր Էվանսը բացատրում է, որ «կեղծ մրրկասյուն» բառերը խորհրդանշում են Թրամփին, ում մեջ և «թաքնվում է խելագարությունը»: Հին Բյուզանդիայի տեղում հիմա գտնվում է Ստամբուլը, իսկ Դոնալդ Թրամփը շատ ագրեսիվ դիրքորոշում ունի Թուրքիայի նկատմամբ չստացված հեղաշրջումից հետո:

Այս բառերից հետո Արթուր Էվանսն ամփոփել է. «Դոնալդ Թրամփին ինչ-որ մեկը դավաճանել է, դրա համար էլ նա հիմա ցասման մեջ է: Նա շատ կխոսի հանուն կրոնի թափված արյան մասին, բայց արդյունքում՝ կխեղդվի դրանից: Կաթի և մեղրի երկիրն Իսրայելն է: Իսկ Թրամփն ի լուր ամենքի խոսել է Իսրայելի և Պաղեստինի միջև չեզոք միջնորդ դառնալու իր մտադրության մասին»:

Ի դեպ, Նոստրադամուսի գուշակությունները Դոնալդ Թրամփի մասին շատ բաներում նման են այլ էքստրասենսների գուշակություններին: Այսպես, հայտնի բուլղարուհի պայծառատես Վանգան, ով մահացել է 1996թ., իր ժամանակ շատ հետաքրքիր հայտարարություններ է արել ամերիկյան իրողությունների մասին:

Սկզբում պայծառատեսը գուշակել է, որ ԱՄՆ 44-րդ նախագահը կդառնա սևամորթ մարդ, ինչը և շատ տարիներ անց կատարվեց, և Օբաման դարձավ նախագահ: Իսկ հետո շոկի մեջ է գցել շատ ավելի խիզախ կանխագուշակությամբ: Ըստ Վանգայի խոսքերի՝ Օբաման կդառնա ԱՄՆ վերջին նախագահը: ԱՄՆ 44-րդ նախագահի կառավարումը երկիրը կհասցնի տնտեսական ճգնաժամի, ինչի պատճառով կսկսվի նոր պատերազմ Հարավի և Հյուսիսի միջև և տեղի կունենա ամբողջ երկրի կործանումը: Իսկ որպես խթան այդ ամենին՝ կծառայի Մեծ Պատերազմը՝ հրահրված Սիրիայում:

Ձևականորեն Դոնալդ Թրամփը դեռ չի անցել իր պաշտոնին. դա պետք է տեղի ունենա հունվարի 20-ին: Հենց այդ օրն է նշանակված նախագահի երդմնակալությունը: Իսկ մինչ այդ, աշխարհը սառել է սպասման մեջ՝ զգուշանալով նրանից, որ Վանգայի գուշակությունները կկատարվեն:

607 просмотров всего, 1 просмотров сегодня