Вторник, Январь 17, 2017
Главная > Lurer > Ուշագրավ դեպք՝ Արթիկում. 79-ամյա տատիկը ատամը հանելուց հետո մահացել է
loading...

Ուշագրավ դեպք՝ Արթիկում. 79-ամյա տատիկը ատամը հանելուց հետո մահացել է

Lurer.com-ը գրում է.

Արթիկ քաղաքում քիչ առաջ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի կենտրոնում գործող ատամնաբուժարանում, որը պատկանում է Արմեն Հակոբյանին, մոտ 80-ամյա կին է մահացել:ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ կինը եկած է եղել ատամնաբույժի մոտ՝ ատամը հանելու, որից հետո մահացել է:

loading...

«Կինն ունեցել է սիրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ, ոտքերի «տռոմբ» է ունեցել: Եկել էր հերթական անգամ ատամը քաշելու: Քաշելուց հետո վատացել է, բժիշկներն էլ չեն կարողացել որևէ բան անել: Ուրիշ ոչ մի բան չկա»,- տեղեկացրեց ոստիկանապետը:

Պետրոսյանի փոխանցմամբ՝ մահացածը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 79-ամյա Ասյա Ասլանյանն էր. «Կատարվում է քննություն»:

Նշենք, որ ատամնաբույժ Արմեն Հակոբյանը քաղաքում բարի համբավ ունեցող բժիշկ է: Նրա կինն աշխատում է Արթիկի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցչուհի:

722 просмотров всего, 1 просмотров сегодня