Среда, Апрель 26, 2017
Главная > Lurer > Ո՞վ է պատասխան տալու դիրքերում զինծառայողի մահվան համար
loading...

Ո՞վ է պատասխան տալու դիրքերում զինծառայողի մահվան համար

News.am-ը գրում է`

Հանձնաժողովային դատաբժշկական եւ ռազմաբժշկական համալիր փորձաքննություն արդյունքներից հետո պարզ կլինի՝ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մայիսի 29-ին  հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանի մահվան պատճառ դարձած սիրտ-անոթային անբավարարությունը մինչեւ զորակոչվելն է եղել,  թե դրանից հետո է առաջացել: NEWS.am-ի հետ զրույցում Սուրեն Մոսիյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Անի Չատինյանը նշեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սիրտ-անոթային անբավարարությունից դիրքերում մահացած Սուրենի մոտ հայտնաբերվել է նաեւ թոքաբորբ, որը սակայն, չի կարող անմիջական կապ ունենալ նրա մահվան հետ:

loading...

«Այժմ պետք է պարզել՝ այդ հիվանդությունը զորակոչվելու ժամանակ եղել է ու չի ախտորոշվե՞լ, թե հետո է առաջացել, եթե պարզվի, որ այդ հիվանդությունը եղել է մինչեւ զորակոչվելը, բնականաբար, մեղավորներին պատասխանավության ենթարկելու հետ կապված հարց կունենանք, որովհետեւ պետք է ախտորոշեին, սակայն, չեն ախտորոշել: Պարզ է, որ այդքան կարճ ժամանակում այդ հիվանդությունը չէր կարող զարգանալ, դառնալ մահվան պատճառ, սակայն, ամեն դեպքում, պետք է մասնագիտական եզրակացությունը ստանանք»,-ասաց պաշտպանը:

Նշենք, որ քրեական գործով նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Սուրեն Մոսիյանի մահը վրա է հասել սուր սիրտ-անոթային անբավարարությունից, թոքերի այտուցից, որը պայմանավորված է առաջնային /իդիոպաթիկ/ գերաճական կարդիոմիոպաթիայով, չափավոր արտահայտված կարդիոմիոպաթիկ կարդիոսկլերոզով, էնդոկարդի ֆիբրոզով, սրտի ճարպակալումով, հեպատո-սպլենոմեգալիայով /լյարդի եւ փայծաղի մեծացում/, ներքին օրգանների միկրոցիրկուլյատոր-դիստրոֆիկ խանգարումներով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, որոնք առկա են եղել վերջինիս մոտ կենդանության օրոք եւ հանգեցրել են նրա մահվան: Ըստ փորձագետների՝ զինծառայողը կենդանության օրոք տառապել է նաեւ այլ հիվանդություններով, որոնք մահվան անմիջական պատճառի հետ ուղղակի պատճառական կապի մեջ չեն գտնվում:

Շարունակությունն` այստեղ

Նյութի աղբյուր` https://news.am/arm/news/357542.html

338 просмотров всего, 1 просмотров сегодня