Вторник, Февраль 28, 2017
Главная > Lurer > Կամուսնանամ միայն սիրո առկայության դեպքում. Միլենա Վարդանյան
loading...

Կամուսնանամ միայն սիրո առկայության դեպքում. Միլենա Վարդանյան

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի զրուցակիցը երիտասարդ դերասանուհի Միլենա Վարդանյանն է, ում հեռուստադիտողն առաջին անգամ հանդիպեց Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» սերիալում, որին անմիջապես հաջորդեց «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սերը»: Ռուսական առոգանությամբ հայ դերասանուհին առաջնահերթ հենց այդ առոգանության միջոցով էլ աչքի ընկավ հեռուստադիտողի կողմից:

-Միլենա, այժմ զբաղված եք «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» սերիալում: Գո՞հ եք Ձեր զբաղվածությունից:

-Այո, ես գոհ եմ, քանի որ զբաղվում եմ սիրածս գործով:

-Մասնագիտությամբ դերասանուհի՞ եք:

-Այո, դերասանական վարպետություն սովորել եմ Իտալիայի թատրոնի և կինոյի ակադեմիայում:

-Ձեր քույրը՝ Ելենա Վարդանյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի է: Դերասանական աշխարհում մարդիկ հաճախ հայտնվում են ոչ միայն տաղանդի շնորհիվ. ի՞նչ եք կարծում, Ձեր դեպքում ի՞նչն առավել որոշիչ դարձավ՝ տաղանդը՞, քույրիկի գործոնը, թե՞ արտաքինը:

-Առաջին հերթին՝ իմ մասնագիտական հմտություններն ու որակները: Կարծում եմ, այս գործում արտաքինը վերջին դերում չէ, բայց, ամեն դեպքում, երկրորդ պլանում է: Ամենակարևորը տաղանդն է, արհեստավարժությունն ու աշխատասիրությունը:

-Այժմ նոր առաջարկներ չունե՞ք:

loading...

-Ունեմ մի քանի նոր առաջարկներ, սակայն, ցավոք, չեմ կարող այդ մասին դեռևս բարձրաձայնել:

-Եթե չեմ սխալվում, տևական ժամանակ ապրել եք Իտալիայում: Կպատմե՞ք, երբ եք մեկնել, ի՞նչ նպատակով, ինչո՞վ էիք այնտեղ զբաղվում:

— Այո, ես Իտալիայում ապրել եմ 3 տարի: Առաջին անգամ այնտեղ գնացել էի «Մարանգոնի» ինստիտուտի «Դիզայնի» բաժնում սովորելու նպատակով՝ որպես կանացի հագուստի դիզայներ:  Ավարտելուց հետո հասկացա, որ դա այնքան էլ իմը չէ: Այդ ժամանակ որոշեցի իրականացնել ամբողջ կյանքիս երազանքը՝ դառնալ դերասանուհի: Ընդունվեցի Թատրոնի և կինոյի ակադեմիա, որտեղ էլ հետագայում աշխատեցի որպես դերասանուհի:

-Իսկ որքա՞ն ժամանակ է՝ կրկին Հայաստանում եք, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ:

-Արդեն մեկ տարի է՝ Երևանում եմ: Անկեղծ ասած՝ չէի նախատեսել մնալ ու ապրել Հայաստանում, ընդամենը մեկ ամսով էի եկել: Սակայն գալուցս 10 օր անց ինձ առաջարկեցին նկարահանվել ֆիլմում, ես էլ համաձայնեցի: Նախագծի ավարտից անմիջապես հետո առաջարկ ստացա սերիալից: Գրեթե մեկ տարվա պայմանագիր կնքեցինք: Այդպես էլ մնացի Երևանում:

-Ծնունդով Երևանի՞ց եք:

-Այո, այստեղ եմ ծնվել: 8 տարեկան էի՝ ընտանիքիս հետ մեկնեցինք Հայաստանից. Մոլդովայում ենք ապրել, հետո՝ Մոսկվայում:

-Միլենա, կպատմե՞ք Ձեր արմատների մասին: Որտեղի՞ց է գալիս ռուսական տոնայնությունը:

-Մեր ազգում բոլորը մաքուր հայեր են: Ուղղակի ինձ և քրոջս առավել հեշտ է ռուսերեն խոսել, քանի որ երկար ժամանակ ապրել ենք ռուսախոս երկրներում, ստացել ռուսական կրթություն:

-Ի դեպ, չե՞ք մտածում համալրել թատրոնի դերասանների շարքերը:

— Ոչ: Ճիշտ է, ես ունեմ թատերական աշխատանքի փորձ, բայց նախընտրում եմ ֆիլմերում նկարահանվել:

-Թեև հայկական սերիալներում բաց տեսարանների գրեթե չենք հանդիպում, բայց, ամեն դեպքում՝ ռեժիսորներից երբևէ ստացե՞լ եք առաջարկներ ներկայանալու այդկերպ: Առաջարկի դեպքում ինչպե՞ս կարձագանքեք:

-Նման առաջարկ չեմ ստացել, ստանալու դեպքում էլ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նախագիծ է և ինչ աստիճանի բաց տեսարան է:

-Ասում են՝ դերասանները միմյանց հետ այնքան էլ լեզու չեն գտնում: Ովքե՞ր են Ձեր ընկերները:

-Նախ, իմ ամենամտերիմ ընկերն իմ քույրն է: Իսկ մնացյալ մոտ ընկերներս, ցավոք, Հայաստանում չեն ապրում:

-Ինչպիսի՞ն եք բնավորությամբ:

-Բավական վճռական եմ (ժպտում է):

-Միլենա, սիրո գաղափարը ժամանակի հետ, կարծեք, փոխվել է: Պատրա՞ստ եք Ձեր կյանքը կապել ինչ-որ մեկի հետ՝ հանուն գումարի, թե առաջնային տեղում սերն է:

-Ինձ համար ընտանիքը սուրբ բան է, որից առավել կարևոր ոչինչ չկա: Բնականաբար, ես կամուսնանամ միայն սիրո առկայության դեպքում:

-Սիրահարվա՞ծ եք, հայ տղամարդկանց մեջ նկատո՞ւմ եք այն մեկին, ում հետ կարող եք հաշտ ապրել:

-Ոչ, սիրահարված չեմ, այդ մեկին էլ դեռևս չեմ նկատում:

-Ինչը կարող է Ձեզ խանգարել սիրել:

— Կեղծավորությունը…

137 просмотров всего, 1 просмотров сегодня