Среда, Март 29, 2017
Главная > Lurer > 2007 թվականից ի վեր ես կարոտում եմ նրան. Դիանա Գրիգորյան
loading...

2007 թվականից ի վեր ես կարոտում եմ նրան. Դիանա Գրիգորյան

Asekose.am-ը գրում է.

Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանը:

Մանկության ամենավառ հիշողությունը:

Մանկությունը, առհասարակ, երջանիկ հիշողություն է: Չեմ կարող այս պահին ամենավառ հիշողությունն առանձնացնել, քանի որ մանկությունն այն անհոգ ու երջանիկ կյանքն է, որը դու միշտ գունեղ ես տեսնում:

Ամենամեծ ձեռքբերումը:

Իմ ամենամեծ ձեռքբերումը ընտանիքս ու երեխաներս են:

Առաջին հիասթափությունը:

Չեմ կարող հիշել, քանի որ յուրաքանչյուր օր մենք ապրում ենք`ունենալով թեհիասթափություն, թե պարծանք, թե պարտություն: Օրվա ընթացքում այնպիսի զգացմունքներ ես դու ապրում, որ օրվա վերջում պարզապես փորձում ես քո կյանքի պրիզմայով անցկացնել այդ բոլոր զգացողություններն ու հասկանալ`մարդը որքան ուժեղ է:

Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը:

loading...

Բարդ է. իհարկե, որ պետք է ինքս նշեմ իմ ամենալավ և ամենավատ կողմերը: Բայց փորձեմ: Իբրև բնավորության լավ գիծ՝ կարող եմ նշել իմ պատասխանատվությունը, աշխատասիրությունն ու կամեցողությունը, նպատակասլացությունն  ու ձգտումը: Ես իսկապես դրանք ունեմ: Բնավորությանս վատ գիծն այն է, որ չափից դուրս էմոցիոնալ եմ: 

Ո՞ւմ եք կարոտում:

Պապայիս… 2007  թվականից ի վեր կարոտում եմ նրան , կարոտում եմ իր հայացքը, ծանրակշիռ խոսքը, իր խորհուրդն ու տղամարդ տեսակը: Հայրս տղամարդու իմ իդեալն էր:

Ինչի՞ց եք վախենում: 

Ես վախենում եմ այն կյանքից, որը մեզ Աստված է տվել, քանի որ ես գիտակցում եմ, որ յուրաքանչյուր վայրկյան կարող է լինել անկանխատեսելի ու շրջադարձային:

Սխալ, որի համար զղջում եք:

Անսխալական մարդ չկա, անսխալական միայն Աստված է: Մենք բոլորս էլ յուրաքանչյուր օր սխալներ ենք գործում: Փառք Աստծո, ես իմ կյանքում այնպիսի սխալ չեմ գործել, որի համար զղջամ, իսկ մանր սխալները մեզնից անպակաս են:

Խոսք, որը չեք հասցրել ասել:

Երևի թե դժվարանամ պատասխանել Ձեր հարցին, քանի որ բոլոր այն խոսքերը, որոնք կյանքում անհրաժեշտ են, ես ասել եմ, ես երբեք չեմ վախենում ներողություն խնդրելուց, ես չեմ վախենում սեր արտահայտելուց, ես չունեմ պահեստային խոսքեր, որոնք պահում եմ հատուկ դեպքերի համար: Չեմ կարծում, որ խոսքերը շռայլություններ են:

Երազանք, որ դեռ չի կատարվել:

Ես միշտ երազում եմ, փորձում եմ ապրել երազներով, որովհետև դրանք շատ կարևոր են մարդու կյանքում: Երազելը շատ լավ բան է, որովհետև երբ դադարես երազել, կդադարես ապրել: Ես միշտ երազում եմ: Իսկ ցանկություններս գործնական առումով շատ-շատ են, ես հաճախ եմ նշել գեղարվեստական ֆիլմ նկարահանելու իմ մեծ ցանկությունը: Դրան ես շատ լուրջ եմ վերաբերում: Տա Աստված, որպեսզի ես ունենամ այդ ժամանակը, որն այս պահին չի բավարարում:

Կցանկանամ, որ…

Միգուցե շաբլոն պատասխան հնչեցնեմ, բայց ամենակարևորը ինքնաբուխ ու սրտից եկող: Ես կցանականամ, որ աշխարհի ոչ մի կետում պատերազմ չլինի, որ ոչ մի երկրում երեխաների թախծոտ աչքեր չլինեն, որպեսզի մենք գիտակցենք, որ ապրում ենք խաղաղ աշխարհում, ու վաղը մեր երեխաներն իրենց աշխատասիրությամբ ու մեր դաստիարակությամբ իրենց ընտանիքը կերտեն նույնչափ խաղաղ իրավիճակում: Ու բացի առօրեական խնդիրներից, իրենց կյանքում բարդ ու անլուծելի խնդիրների չհանդիպեն: Ուզում եմ՝ մի օր օր սոցիալական ցանց մտնելիս չտեսնենք, որ ինչ որ փոքրիկի բուժման համար օգնություն է պետք: Ու չնայած գիտեմ, որ դա  անհնարին է , այնուամենայնիվ ես շարունակում եմ դա ցանկանալ:

277 просмотров всего, 1 просмотров сегодня