Суббота, Февраль 25, 2017
Главная > Lurer > Խայտառակ դեպք Երևանում. գործատուն աշխատակցուհուն պարտադրել է անհատական մերսում, այն է՝ մերսողը սեռական հարաբերություններ է ունեցել հաճախորդների հետ. հարուցվել է քրգործ
loading...

Խայտառակ դեպք Երևանում. գործատուն աշխատակցուհուն պարտադրել է անհատական մերսում, այն է՝ մերսողը սեռական հարաբերություններ է ունեցել հաճախորդների հետ. հարուցվել է քրգործ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 29-ամյա Մարինե Մանուկյանի հայտարարության հիման վրա։

loading...

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ մարտ ամսին աշխատանք գտնելու նպատակով List.am ինտերնետային կայքում տեղեկություն է հայտնաբերել մերսողի աշխատանքի վերաբերյալ և այդ հայտարարության հետքերով Մ. Մանուկյանը զանգահարել է Գագիկ Հարությունյանին։

Այնուհետև հանդիպելով Գ. Հարությունյանին՝ միասին գնացել են Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Դելֆին» մերսման սրահ։ Արդեն սրահում Գ. Հարությունյանը, այնուհետև նրանց միացած Նարեկ Մելքոնյանը Մ. Մանուկյանին ծանոթացրել են աշխատանքային պայմաններին, մատուցված ծառայություններին ու սակագներին։

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2016/11/19/101688/

241 просмотров всего, 1 просмотров сегодня