Четверг, Март 23, 2017
Главная > Lurer > Վանաշենը ցնցված է 13-ամյա տղայի մահվան դեպքից
loading...

Վանաշենը ցնցված է 13-ամյա տղայի մահվան դեպքից

Lurer.com-ը գրում է.

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վանաշեն գյուղում:

13-ամյա  Գագիկ Մինասյանը մահացել է պայթյունից:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Վանաշենի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը, անդրադառնալով դեպքին, նշեց, որ հանգամանքները դեռևս պարզվում են:

loading...

«Քիչ առաջ եղել եմ Արտաշատի դիահերձարանում, դատաբժիշկը հստակ ոչինչ չի ասել: Միայն գիտենք, որ նռնակի նման հարմարանք է եղել: Թե որտեղից է ձեռք բերել, մեր ամբողջ համայնքը ցնցված է: Իրավապահները դեպքից անմիջապես հետո եղել են դեպքի վայրում և աշխատանքներ են տանում հանգամանքները պարզելու համար»,- ասաց Արտաշես Գրիգորյանը, հավելելով.

«Երեխան շատ աշխատասեր, աշխույժ և խելոք երեխա էր: Ընտանիքը Երևանից Վանաշեն համայնք տեղափոխվել է 2010 թվականին: Երեխան հայր չուներ, մայրը և տատիկը վատառողջ են: Ապրում են սոցիալապես շատ ծանր վիճակում, անգամ սեփական տուն չունեն, ապրում են վարձով՝ տատիկի ստացած կենսաթոշակով»:

257 просмотров всего, 1 просмотров сегодня