Суббота, Февраль 25, 2017
Главная > Lurer > Լոս Անջելես-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել հայ «ահաբեկչի» պատճառով
loading...

Լոս Անջելես-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել հայ «ահաբեկչի» պատճառով

Armtimes.com-ը գրում է.

Լոս Անջելես-Մոսկվա ուղղությամբ թռիչք իրականացնող ինքնաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Կանադայում՝ ուղեւորներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով:

Այս մասին Armtimes.com-ին տեղեկացրեց թռիչքի ուղեւորներից մեկը:

Միջին տարիքի հայ տղամարդը թռիչքի ժամանակ սկսել է գոռգոռալ, սպառնալ, որ ահաբեկիչ է.

loading...

«Ասում էր սաղիդ դեմքերը հիշում եմ, հերիք ա ինձ հետեւեք, մինչեւ չգաք մորս բացատրեք ու ներողություն խնդրեք, ձեզ հանգիստ չեմ տալու: Հետո բիզնես կլասի ուղեւորներին էր անհանգստացնում, ասում էր՝ գնացեք ինքնաթիռի հետնամաս, սաղ իմ ասածներով ա լինելու, գողական պանյատներով»,- պատմում էր խմբագրություն դիմած մեր զրուցակիցը:

Ինքնաթիռի անձնակազմը, հասկանալով, որ վերջինս արդեն վտանգավոր է, նրան կապել է նստարանին, ապա հարկադրված վայրէջք են կատարել Կանադայի Բաֆֆին կղզու վրա գտնվող Իքալուիթ քաղաքի օդանավակայանում, որտեղ նրան ոստիկանությունը բերման է ենթարկել հենց ինքնաթիռից:

Ոստիկանությունը վերջինիս իրերը զննել է, այդ ընթացքում ուղեւորները մոտ 2 ժամ մնացել են ինքնաթիռում, ապա թռիչքի ուղղությունը եղել է դեպի Մոսկվա: Տեղեկացնենք, որ ինքնաթիռում եղել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ընդ որում, տարանցիկ (տրանզիտ) ուղեւորներն ուշացել են իրենց թռիչքներից: Այժմ ուղեւորները Մոսկվայում են, թռիչքն իրականացնող ավիաընկերությունը փորձում է  ուղեւորներին տարբեր չվերթներով ճանապարհել վերջիններիս ուղղություններով:

270 просмотров всего, 1 просмотров сегодня